Ջո Բայդենը նախագահական քարոզարշավի համար մեկ օրում հավաքել է 6,3 միլիոն դոլար
ԱՄՆ նախկին փոխնախագահ դեմոկրատ Ջո Բայդենը նախագահական ընտրություններին մասնակցելու մասին պաշտոնական հայտարարությունից մեկ օր անց հավաքել է շուրջ 6,3 միլիոն դոլար որպես նվիրաբերություն նախընտրական քարոզարշավի համար։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այդ մասին հայտարարել The Wall Street Journal-ը՝ հղում անելով քաղաքական գործչի նախընտրական շտաբի ներկայացուցչին։
Գումարը նվիրաբերվել է շուրջ 97 հազար ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից։ Բայդենը հավաքված գումարով գերազանցել է մյուս դեմոկրատներին, որոնք հայտարարել են ԱՄՆ նախագահի պաշտոնին հավակնելու մտադրության մասին։
Բայդենը հինգշաբթի է հայտարարել ԱՄՆ նախագահական ընտրություններին մասնակցության մասին։ Մի շարք հարցումների համաձայն, ներկա պահին նա համարվում է Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչների շրջանում ֆավորիտներից մեկը։
Արդեն 20 դեմոկրատ է հայտարարել ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։
ԱՄՆ-ում 59-րդ նախագահին ընտրելու են 2020 թվականի նոյեմբերի 3-ին։
Հարակից հրապարակումներ`
- Ջո Բայդենը հայտարարել է ԱՄՆ նախագահական ընտրություններին մասնակցելու մասին
- Արմեն Սարգսյանի՝ Ջո Բայդենին ուղղած հարցը ֆիքսել են լրատվամիջոցները
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան