Փաշինյանը Մաշտոցի պողոտայում մասնակցում է Քաղաքացու օրվա միջոցառուներին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մաշտոցի պողոտայում է, որտեղ մասնակցում է Քաղաքացու օրվա միջոցառուներին։ Նա միջոցառման մասնակիցների հետ շուրջպար էր բռնել։
Մաշտոցի պողոտայում էին նաև Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը, խորհրդարանի ու կառավարության այլ ներկայացուցիչներ։
Նշենք, որ վարչապետը չպատասխանեց լրագրողների հարցերին, ասաց, որ դրա համար մամուլի ասուլիս կլինի, իսկ այսօր ուղղակի ուզում է շփվել քաղաքացիների հետ։
«Օրն ինձ համար տոնական է սկսվել, քանի որ կարողացել եմ երկու ժամ ավելի քնել»,- ասաց Փաշինյանը։
Մինչ այդ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր. «Սիրելի ժողովու՜րդ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ. շնորհավորում եմ բոլորիդ Քաղաքացու օրվա առիթով:
Դուք հաղթել եք եւ դուք հաղթելու եք: Դուխով»:
Հարակից հրապարակումներ`
- Եթե մարդիկ որոշել են, որ հենց այսօր իրենց հատկապես քաղաքացի են զգալու` թող խփեն բոլոր սալյուտները. Զոհրաբյան
- ՀՀ Քաղաքացու օրն է
- 1.2 մլն-ի հրավառություն, 5 մլն դրամի տպագրություն. Քաղաքացու օրվա ծախսերը
- 124 մլն դրամ՝ «Քաղաքացու օրվան» նվիրված միջոցառումների համար
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին