Անգլիական ակումբի ֆուտբոլիստներն աշխատավարձի պարտքի պատճառով բոյկոտել են խաղը
Անգլիական Չեմփիոնշիփի «Բոլթոն Ուոնդերերս» և «Բրենթֆորդ» հանդիպումը Անգլիայի ֆուտբոլային լիգայի որոշմամբ չեղյալ է համարվել: Լենտա.ռու-ի հաղորդմամբ, Լիգան ստացել է «Բոլթոնի» խաղացողների և աշխատակիցների հայտարարությունը: Ֆուտբոլիստները մտադիր չեն դաշտ դուրս գալ, մինչև ակումբը չմարի աշխատավարձի պարտքը: Ակումբը մեղավոր է ճանաչվել առաջնության կանոնակարգը խախտելու համար: Գործը փոխանցվել է կարգապահական կոմիտե:
«Բոլթոնի» ֆինանսական խնդիրների մասին հայտնի էր դարձել ամսվա սկզբին: Այդ ժամանակ որպես բողոք ֆուտբոլիստները 48 ժամով հրաժարվել էին մասնակցել մարզումներին: Ակումբի խաղացողներն ու աշխատակիցներն այդ ժամանակ արդեն երկու ամիս աշխատավարձ չէին ստացել: «Բոլթոնի» պարտքերը գերազանցում են 1,2 միլիոն ֆունտ սթեռլինգը:
Չեմփիոնշիփում թիմը զբաղեցնում է նախավերջին՝ 23-րդ տեղը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա