Հասարակություն 20:00 27/04/2019 Հայաստան

Կրկնազատիկ

Զատկին հաջորդող առաջին կիրակի օրը կոչվում է Կրկնազատիկ։ Qahana.am-ը գրում է, որ այս օրը երբեմն կոչվում է «Նոր կիրակի», երբեմն էլ՝ «Կրկնազատիկ», քանզի նոր և չքնաղ է այդ տոնի խորհուրդը: Նոր է, որովհետև սկիզբն է նոր արարածների: Նոր է կոչվում և գարունը, քանզի հաջորդելով ձմռանը՝ սկսում է արարածների նորոգությունը, և մեռած կերպարանքով ծառերը վերստին ծլարձակում են: Բնությունն ամեն տարի նորոգվում է չորս եղանակներով. գարնանը ծնվում է, ամռանն աճում և հասնում կատարելության, աշնանը ծերանում և ձմռանը մահանում՝ հաջորդ գարնանը վերստին նորոգվելու համար: Դրանով նկարագրվում է մեր հարության խորհուրդը: Եթե գարնանը բնությունը նորոգվում է հնությունից, ապա Եկեղեցին առանց հնանալու է նորոգվում, քանզի Եկեղեցին չի հնանում ու ծերանում, այլ Քրիստոսով կատարյալ է մնում:

«Արդ՝ նոր ասելով նոր կյանքն ի նկատի ունի, քանզի Քրիստոսով ամեն ինչ վերստին նորոգվեց, հինն անցավ և ամեն ինչ նոր եղավ (տես Բ Կորնթ. 5:17): Նոր եղավ նաև Եկեղեցու խորհուրդը, որը հավիտյան ծածկված էր Աստծո մոտ, և այժմ հայտնվեց Իր սրբերին, և Եկեղեցու միջոցով երկնային իշխանություններին ու պետություններին (տես Կողոս. 1:26, Եփես. 3:9-10): Նոր է և Եկեղեցու պատիվը, որի մասին առաքյալն ասում է, որ ուրախ է այն չարչարանքների ու նեղությունների համար, որ կրում է իր մարմնով (Կողոս. 1:24): Նոր է նաև Եկեղեցու պաշտոնը, քանզի ճշմարիտ երկրպագությունն այն է, երբ Հորը երկրպագում են հոգով ու ճշմարտությամբ, քանզի Հայրն այդպիսի երկրպագություն է փնտրում (տես Հովհ. 4:23): Նոր է և Եկեղեցու հոգևոր և վերստին ծնունդը, որը մարգարեն նախապես տեսնելով ասաց. «Ո՞վ է լսել, ո՞վ է տեսել այսպիսի բան, որ երկիրը մեկ օրում ծննդաբերի, և միանգամից մի ամբողջ ազգ ծնվի. քանզի Սիոնը երկունքի ցավով բռնվեց և ծնեց իր մանուկներին» (Եսայի 66:8): Նոր է և Եկեղեցու սուրբ Սեղանի խորհուրդը և փառքը, քանզի այլևս չի ներկվում նոխազների արյամբ, այլ ամբողջովին ներկված է Աստծո Օծյալ Որդու կենարար Արյամբ: Նոր է և Եկեղեցու «պետության» կարգը՝ ըստ այս խոսքի. «Ձեզնից կվերցվի Աստծու արքայությունը և կտրվի այն ազգին, որ պտղաբեր կդարձնի այն» (Մատթ. 21:43): Նոր է նաև Եկեղեցու «քրիստոնյա» անունը, ինչն Աստված նախ մարգարեին խոստացավ. «Իմ ծառաներին նոր անուն պիտի տրվի, որը պիտի օրհնաբանվի երկրի վրա» (Եսայի 65:15): Նոր է Եկեղեցու հավատացյալների ու ժառանգների հույսը, ինչի մասին ասում է առաքյալը. «Ուստի, ծառա չես, այլ որդի, և եթե որդի ես, ապա և՝ ժառանգ Աստծո» (Գաղատ. 4:7): Նոր է նաև Եկեղեցու արքայության ավետիսը. «Նրա հետ հարություն տվեց մեզ և Նրա հետ նստեցրեց երկնքում Քրիստոս Հիսուսով» (Եփես. 2:6), ինչի մասին նաև Տերն է ասում. «Եթե մեկն Ինձ ծառայի, Իմ ետևից կգա. և ուր Ես եմ, այնտեղ կլինի և Իմ ծառան» (Հովհ. 12:26): Նոր է նաև Եկեղեցու՝ մեռելների հարության խորհուրդը. «Արդ՝ մի խորհուրդ եմ հայտնում ձեզ. բոլորս էլ պիտի ննջենք, բայց ոչ թե իսկապես բոլորս. պիտի նորոգվենք հանկարծակի, մի ակնթարթում, վերջին փողի ժամանակ, քանզի փողը պիտի հնչի, և մեռելները հարություն պիտի առնեն առանց ապականության, և մենք պիտի նորոգվենք» (Ա Կորնթ. 15:51):

Արդ՝ տեսնում ենք, թե Քրիստոս ինչպիսի առատությամբ մեզ այսքան բարիքներ շնորհեց, ինչ մասին առաքյալն ասում է, թե ամեն ինչ նոր եղավ: Եվ այս բոլոր բարիքների պատճառն ու աղբյուրն այս օրն է, այդ պատճառով էլ այն Նոր է կոչվում:

Այս օրը Նոր կիրակի է կոչվում նաև խորհրդապես: Թեպետ առաջին միաշաբաթին՝ Հարության Կիրակիին նորոգվեց մեր բնությունը՝ հանձին Փեսայի, սակայն ոչ հանձին Հարսի՝ Եկեղեցու, քանզի Եկեղեցու իշխանները տակավին հնության մեջ էին. ոմանք երկմտում էին, ոմանք էլ չէին հավատում: Այդպիսիներին այս միաշաբաթում Տերը նորոգեց ու հաստատեց հավատի մեջ և նրանց միջոցով՝ Եկեղեցին: Նորոգեց, որպեսզի նոր գինին նոր տիկերի մեջ հեղի, քանզի չի կարելի նոր գինին լցնել հին տիկերի մեջ (տե՛ս Մատթ. Թ 17):

Այս կիրակին ունի հետևյալ հատկությունները: Նախ՝ ինչպես կիրակին բոլոր օրերի սկիզբն է ու վախճանը, այնպես էլ այս կիրակին վախճանն է ժամանակի և սկիզբը՝ մշտնջենավոր հավիտենականության: Երկրորդ՝ աներեկո է, քանզի երեկոն սրան չի այցելելու: Երրորդ՝ չունի գիշեր, միշտ ցերեկ է, և սրան այլ օրեր չեն հաջորդելու: Չորրորդ՝ անշարժ է ժամերի, րոպեների ու վայրկյանների համար, այսինքն՝ անժամանակ է։

Այս օրը նաև Կրկնազատիկ է կոչվում երեք պատճառներով: Դրանք են՝ ազատությունը, հարությունը և փրկությունը: Նախ քննենք ազատության հարցը: Զատիկն ազատություն է նշանակում, և այս օրը կրկնակի ազատության օր է, հետևյալ պատճառով. թեպետ և Քրիստոս մեզ ազատեց մեր մեղքերից՝ Իր առաջին գալստյամբ, սակայն մեր մարմինը դեռ գտնվում է կրքերի ազդեցության ներքո, այսինքն՝ քաղցի, ծարավի, երկյուղի, տրտմության և այլն, ինչպես ասում է առաքյալը. «Մենք իսկ, որ Հոգու առաջին պտուղն ունենք, մենք ևս մեր մեջ հեծեծում ենք՝ սպասելով որդեգրությանը՝ մեր մարմնի փրկությանը» (Հռոմ. 8:23): Իսկ երբ Աստված ամեն ինչ նոր է անում և բոլոր կարիքներից մեզ ազատում, այն ժամ դա կոչվում է Կրկնազատիկ:

Երկրորդ՝ Կրկնազատիկ է կոչվում մեր կրկնակի հարության պատճառով: Առաջին կիրակի օրը Քրիստոս մեզ հարություն տվեց Իր Հոգով ու զորությամբ, ինչպես ասում է առաքյալը. «Նրա հետ հարություն տվեց մեզ և Նրա հետ նստեցրեց երկնքում Քրիստոս Հիսուսով» (Եփես. 2:6): Իսկ երկրորդ կիրակի օրը մեզ հարություն է տալու ըստ մարմնի, և մեռելներից հարություն առնելով՝ պիտի անմահանանք: Այդ պատճառով էլ այս օրը կոչվում է Կրկնազատիկ, և մեր կրկնակի հարության օրվա պատկերն է:

Երրորդ՝ Կրկնազատիկ է կոչվում մեր փրկության պատճառով: Տերն առաջին կիրակի օրը երևաց աշակերտներին և նրանց հաստատեց հարության հավատի մեջ, իսկ երկրորդ կիրակի օրը երևաց, որպեսզի փրկի Թովմասին թերահավատությունից ու հաստատի հավատի մեջ՝ ասելով. «Բե՛ր քո մատները և դի՛ր այստեղ ու տե՛ս Իմ ձեռքերը. և բե՛ր քո ձեռքն ու մտցրո՛ւ Իմ կողի մեջ. անհավատ մի՛ եղիր, այլ հավատացյալ»: Եվ Թովմասը Նրան պատասխանեց. «Տե՛ր իմ և Աստվա՛ծ իմ» (Հովհ. 20:27-28): Եվ դա օրինակն է երկու տեսակ հավատացյալների: Աշակերտների մի մասն այն հավատացյալներն էին, ովքեր լսելով և հավատի աչքով տեսնելով՝ հաստատվեցին ի Քրիստոս, իսկ Թովմասն օրինակն է երկրորդ տեսակի հավատացյալների, ովքեր Երկրորդ գալստյան ժամանակ սքանչելիքներից և երկյուղից հարկադրված պիտի հավատան՝ ըստ այս խոսքի. «Որպեսզի Հիսուս Քրիստոսի անունով խոնարհվի ամեն ծունկ՝ լինի թե՛ երկնավորների, թե՛ երկրավորների և թե՛ սանդարամետականների. և ամեն լեզու խոստովանի, թե Հիսուս Քրիստոս Տե՛ր է՝ ի փառս Հայր Աստծո» (Փիլիպ. 2:10-11), ինչպես և այսօր Թովմասը, շոշափելով Տիրոջը, Նրան Աստված դավանեց:

Դարձյալ՝ Նոր կիրակի և Կրկնազատիկ է կոչվում, քանզի նորովի ենք տոնում մեր հոգու փրկության նավակատիքը՝ հոգևոր ուրախությամբ և տոնախմբությամբ, և ոչ ինչպես հինը, քանզի հնում նավակատիքը միայն մարմնավոր ուրախության համար էր»,- նշվում է Qahana.am կայքում:

Նշենք, որ ամեն տարի Կրկնազատկին Մատենադարանից Շուրիշկանի Ավետարանը տեղափոխվում է Մուղնի գյուղի Սուրբ Գևորգ եկեղեցի: Այդ օրը աշխարհի բոլոր կողմերից Ավետարանին ուխտի են գալիս հազարավոր հավատացյալներ: Մատենադարանից տեղեկացրել են, որ այս տարի Շուրիշկանի Ավետարանը Սուրբ Գևորգ եկեղեցում կլինի ապրիլի 28-ին՝ ժամը 11:00-ին: 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:39
Եմենում միլիոնավոր մարդիկ ցույց են կազմակերպել՝ ի պաշտպանություն Պաղեստինի և Լիբանանի
 Եմենի հյուսիսի իշխանությունները, որտեղ իշխում է շիական Անսար Ալլահ շարժումը, ուրբաթ օրը Սանայի կենտրոնում միլիոնանոց ցույց են անցկացրել՝ ի...
Աղբյուր` Panorama.am
20:25
Գեղասահորդ Մարինա Գևորգյանը հաղթանակ է բերել Հայաստանին
Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոցի սան Մարինա Գևորգյանը հաղթանակ է բերել Հայաստանին` զբաղեցնելով պատվավոր առաջին հորիզոնականը Բուլղարիայում...
Աղբյուր` Panorama.am
20:11
Կառավարությունը որոշել է «ավտոինստրուկներների» գործառույթն իրա վրա վերցնի․ Արտակ Գաբոյան
«Ճանապարհային երթևեկության անվտանգություն և վերահսկողություն» ՀԿ անդամ Արտակ Գաբոյանը գրում է․ «Էսօր Ալեն Սիմոնյանը...
Աղբյուր` Panorama.am
19:43
Երևան-Գյումրի ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով կան տուժածներ
Նոյեմբերի 8-ին, ժամը 16:41-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Մարալիկ քաղաքի գազալցակայանի մոտակայքում...
Աղբյուր` Panorama.am
19:30
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց վերապատրաստման դասընթացներին մասնակցող քահանաներին
Նոյեմբերի 8-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է վերապատրաստման դասընթացներին մասնակցող...
Աղբյուր` Panorama.am
19:24
Սովածի թեզը
Սովա՞ծ էր այս իշխանությունը մինչ իր՝ իշխանության գալը։ Սոցցանցերի քննարկումներում շատ ենք հանդիպում այդ գնահատականին՝  տեղ-տեղ համեմված...
Աղբյուր` Panorama.am
19:14
Եվրոպական երկրների պատվիրակությունը կժամանի Թբիլիսի
Նոյեմբերի 11-ին Թբիլիսի կայցելի եվրոպական 8 երկրների խորհրդարանական պատվիրակությունը։ Այս մասին Aliq.ge-ի փոխանցմամբ՝ X-ում գրել է Գերմանիայի...
Աղբյուր` Panorama.am
19:00
Դադարեցնում եմ Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի լիազորություններս․ Կամսար Բաբինյան
Աջափնյակ համայնքի ղեկավար Կամսար Բաբինյան Telegram էջում հայտնում է․ «Դադարեցնում եմ Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի իմ...
Աղբյուր` Panorama.am
18:49
Կապանում ծանր մարմնական վնասվածքներ հասցնելու վարույթով կալանավորվել է նույն քաղաքի երկու բնակիչ
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված բազմակողմանի քննությամբ պարզվել...
Աղբյուր` Panorama.am
18:36
Կայացել է ՈւԵՖԱ կանանց Ազգերի լիգայի վիճակահանությունը
Նոյեմբերի 7-ին ՈւԵՖԱ-ի շտաբ-բնակարանում՝ շվեյցարական Նիոն քաղաքում, կայացավ ՈւԵՖԱ կանանց Ազգերի լիգայի որակավորման փուլի վիճակահանությունը։ Այս...
Աղբյուր` Panorama.am
18:22
ՔՊ-ն մնացել է միայնակ․ Դանիելյան
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է․ «ՔՊ-ն մնացել է միայնակ Ամերիկայի վերջին ընտրությունները նախորդ ընտրություններից տարբերվում...
Աղբյուր` Panorama.am
18:10
Էրդողանի կարծիքով՝ Թրամփի նախագահությամբ կավարտվեն բոլոր պատերազմները
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հունգարիայից Թուրքիա վերադարձի ճանապարհին հանդիպել է լրագրողների հետ։ Այս մասին գրում է Էրմենիհաբերը։...
Աղբյուր` Panorama.am
18:00
Չեխահայ Անատոլի Հունանյանը դարձել է Քիքբոքսինգի Եվրոպայի վետերանների չեմպիոն
Նոյեմբերի 7-ին Հունաստանի մայրաքաղաքում՝ Աթենքում ընթացող Քիքբոքսինգի Եվրոպայի առաջնությունում (2-10 նոյեմբեր) Չեխայի հավաքականի անդամ...
Աղբյուր` Panorama.am
17:55
Ցուցադրություն` նվիրված Երվանդ Քոչարի 125-ամյակին
Երվանդ Քոչարի ծննդյան 125-ամյակի հոբելյանական ծրագրի շրջանակում այսօր ժամը 19:00-ին, Նորարար փորձառական արվեստի կենտրոնում  տեղի կունենա...
Աղբյուր` Panorama.am
17:53
Ջավախքgի մարզիկները մեկնել են Միլան՝ մասնացելու քիքբոքսինգի աշխարհի առաջնությանը
Ջավախքցի վեց մարզիկ մեկնել են Իտալիա մասնակցելու քիքբոքսինգի աշխարհի առաջնությանը։ Մրցումները կմեկնարկեն նոյեմբերի 10-ին։ Jnews-ը գրում է,...
Աղբյուր` Panorama.am
17:48
Հայաստանում առևտրի առցանց հարթակները փակվում են մարկետինգի բացակայության պատճառով. Մարկետոլոգ
Հայաստանում գործող բազմաթիվ առցանց առևտրի կայքեր փակվել են և այդ գործընթացը շարունակվում է։ Հատկանշական է, որ այսօր ողջ աշխարը շարժվում է դեպի...
Աղբյուր` Panorama.am
17:40
Մայրաքաղաքի կենտրոնում մեքենայով խուլիգանություն կատարած երիտասարդը ներկայացվել է ոստիկանություն
 Սոցիալական կայքերից մեկում երեկ տեսանյութեր էին տեղադրվել, որոնցում երևում էր, թե «Ռենջ Ռովեր» և «Պորշ» մակնիշի...
Աղբյուր` Panorama.am
17:38
Մաhաgել է Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոս Ռուսլան Կանդաուրովը
Այսօր մահացել է Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոս Ռուսլան Կանդաուրովը։ Այս մասին հայտնում են Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունից։...
Աղբյուր` Panorama.am
17:26
Հայկական Շուշիում արդեն ադրբեջանgի 222 ընտանիք է ապրում
Ադրբեջանի իշխանությունների կողմից օկուպացված Արցախի Հանրապետության Շուշի քաղաքում արդեն ապրում է ադրբեջանցի 222 ընտանիք: Ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
17:18
Փաշինյան. Ապահովագրության համակարգը պետք է խթանի գյուղատնտեսության զարգացումը
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են գյուղատնտեսության ապահովագրության ոլորտին վերաբերող...
Աղբյուր` Panorama.am
17:02
Հանուն կերի պինգվինը երեք հազար կիլոմետր է անցել՝ Անտարկտիդայից հասնելով Ավստրալիա
Սննդի փնտրտուքներով կայսերական պինգվինն անցել է 3 հազար կմ՝   Անտարկտիդայից հասնելով Ավստրալիա։ Հիմա այն ավստրալիացի մասնագետների...
Աղբյուր` Panorama.am
16:55
Բագրատ Սրբազան. Վարչապետի պաշտոն զբաղեցնողը պետք է անձամբ մեկնի Բաքու ու ելույթով ամրագրի՝ Արցախյան հիմնախնդիրը փակված չէ
Սրբազանի հայտարարությունը՝ Բաքվում կայանալիք COP 29-ին Հայաստանի մասնակցության վերաբերյալ
Աղբյուր` Panorama.am
16:47
Ուելսի արքայազն. Իմ կյանքի ամենադժվար տարինն էր
Ուելսի արքայազն Ուիլյամը 2024 թվականը համարում է իր կյանքի ամենադժվար տարին։ BBC-ի փոխանցմամբ, Հարավային Աֆրիկա կատարած իր այցի ավարտին...
Աղբյուր` Panorama.am
16:31
Ոճաբանը կանխատեսել են 2010-ականների նորաձևության գլխավոր միտումի վերադարձ
Ոճաբան Եկատերինա Տիխովան վստահ է, որ մոտ ապագայում կրկին կտարածվի  2010-ականների հայտնի թրենդը։  Փորձագետը կանխատեսում է մորթյա...
Աղբյուր` Panorama.am
16:24
Վահան Գրիգորյան. Վերջին տասնամյակների ընթացքում համաշխարհային ժանդարմի դերը թանկ է արժեցել հենց Ամերիկայի համար
Դոնալդ Թրամփի վերընտրվելը ԱՄՆ նախագահի պաշտոնում այն բնական գործընթացների շարունակությունն էր, որոնք տեղի են ունենում համաշխարհային...
Աղբյուր` Panorama.am
15:59
Հայկ Պետրոսյանը սիրելիի հետ լուսանկարներ է հրապարակել
Երգիչ, դերասան Հակ Պետրոսյանը սոցիալական ցանցերի իր էջերում սիրելիի հետ ֆոտոշարք է գրել։ Կից նա գրել է. «Դու ստիպում ես ինձ զգալ...
Աղբյուր` Panorama.am
15:56
Իսրայելը Լիբանանում ոչնչացրել է «Պալմիրա» հյուրանոցը, որտեղ օթևանել են Էյնշտեյնը, Պիկասոն, Դե Գոլը, Չերչիլը
Իսրայելական ինքնաթիռները, արևելյան Լիբանանի Բաալբեկ քաղաքի ռմբակոծության ժամանակ, ավերել են պատմական «Պալմիրա» հյուրանոցի շենքը, որը...
Աղբյուր` Panorama.am
15:50
ՎՏԲ-Հայաստան Բանկի աջակցությամբ Երևանում կկայանան դաշնակահար Դենիս Մացուևի համերգները
ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի գործընկեր: Միջոցառման շրջանակներում...
Աղբյուր` Panorama.am
15:34
Արմեն Ջիգարխանյանի վերջին խոսքերը
Մանրամասներ է հայտնել նրա այրին՝ դերասանուհի Տատյանա Վլասովան
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին
12:42 08/11/2024

Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}