Պատանեկան ձմեռային Օլիմպիական խաղերում կլինի երկու նոր մարզաձև
2020 թվականին Լոզանում անցկացվելիք պատանեկան ձմեռային Օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկվել են 2 նոր մարզաձևեր՝ 3х3 հոկեյ և դահուկային լեռնագնացություն: Այս մասին տեղեկանում ենք ՀԱՕԿ լրատվականից:
«Հոկեյի թիմերը կազմված կլինեն տարբեր երկրների ներկայացուցիչներից: Տղամարդկանց և կանանց մրցումները կանցկացվեն նույն վայրում՝ բաժանված 2 կիսադաշտերի»,- ասել է Լոզան-2020-ի կազմկոմիտեի սպորտային բաժնի ղեկավար Սիմոն Ռիգենզին:
Միջազգային օլիմպիական կոմիտեի նախաձեռնությամբ, դահուկային լեռնագնացությունը Խաղերի ծրագրում ընդգրկվել է որպես Շվեյցարիայի ֆրանսիական հատվածի՝ Ռոմանդիայի պատմության և ավանդույթների հարգանքի նշան:
«Կփորձենք մեր ազգային մարզաձևը ցուցադրել ամբողջ հմայքով: Կանցկացվի 3 մրցատարածություն՝ անհատական, սպրինտ և խառը փոխանցումավազք»,- ասել է Սիմոն Ռիգենզին:
Ձմեռային պատանեկան Օլիմպիական խաղերը կանցկացվեն 2020 թվականի հունվարի 9-22-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա