Չինուհին «Վրիժառուները» դիտելիս շատ է լացել և հոսպիտալացվել է
Չինացի ուսանողուհին այնքան է լացել «Վրիժառուները. եզրափակիչ» ֆիլմի ցուցադրությանը, որ դիտելուց հետո հոսպիտալացվել է։ Լենտա.ռու-ի հաղորդմամբ, այդ մասին հայտնել է Asia One պորտալը։
21-ամայ աղջիկը չի կարողացել զսպել արցունքները նույնիսկ ֆիլմի ավարտից հետո։ Կինոթատրոնից դուրս գալուց հետո նա սկսել է ցավ զգալ կրծքի շրջանում, ունեցել է մկանային ցավեր և թուլություն։ Նրա ընկերները շտապօգնություն են կանչել։ Հիվանդանոցում բժիշկները թթվածնային դիմակ են հագցրել նրան, աղջիկա վիճակը բարելավել է։ Այնուհետև նա դուրս է գրվել։