Grenke Сhess Сlassic. Արոնյանը ոչ-ոքի է խաղացել 6-րդ տուրում
Գերմանիայում ընթացող Grenke Chess Classic մրցաշարի 6-րդ տուրում հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը սպիտակներով ոչ-ոքի է ավարտել 14-ամյա գերմանացի Վինսենթ Կեյմերի հետ պարտիան:
Կողմերը համաձայնել են ոչ-ոքիի պարտիայի 52-րդ քայլում:
Այս պարտիայից հետո հայ գրոսմայստերը վաստակել է 3,5 միավոր և բաժանում է մրցաշարային աղյուսակի 2-7-րդ տեղերը:
1-ին տեղում նորվեգացի Մագնուս Կառլսենն է՝ 4,5 միավորով:
Վաղը՝ ապրիլի 27-ին, Արոնյանը կմրցի Մագնուս Կառլսենի հետ:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա