ՀՀ Քաղաքացու օրն է
Այս տարվանից ապրիլի վերջին շաբաթ օրը նշվելու է Հայաստանի Հանրապետության քաղաքացու օր: Այս տարի այդ օրը ապրիլի 27-ն է` այսօր։ «Քաղաքացու օրվան» նվիրված միջոցառումների անցկացման համար պահուստային ֆոնդից կառավարության աշխատակազմին տրամադրվել է 124 մլն դրամ:
Այսօր Երևանում և մարզերում կազմակերպվելու են տարաբնույթ միջոցառումներ՝ ծառատունկ, մարզական խաղեր, ցուցահանդեսներ, հանրային քննարկումներ, համերգային ծրագիր, թատերական ներկայացումներ, կավճանկարչություն և այլն։
Նշենք, որ այսօր Երևանում մինչև ժամը 24:00-ն երկկողմանի փակ է Մաշտոցի պողոտան՝ Ֆրանսիայի հրապարակից մինչև Հաղթանակի կամուրջ: Արգելվում է երթևեկությունը Թումանյան-Սարյան փողոցիների խաչմերուկից դեպի Մաշտոցի պողոտա, Թումանյան-Տերյան փողոցիների խաչմերուկից դեպի Մաշտոցի պողոտա, Պուշկինի-Սարյան փողոցիների խաչմերուկից դեպի Մաշտոցի պողոտա, Արամի-Կողբացու փողոցիների խաչմերուկից դեպի Մաշտոցի պողոտա, Ամիրյան-Սարյան փողոցների խաչմերուկից դեպի Մաշտոցի պողոտա, Ամիրյան-Զաքիյան փողոցիների խաչմերուկից դեպի Մաշտոցի պողոտա:
Հարակից հրապարակումներ`
- Քաղաքացու օրվան նվիրված միջոցառումների օրակարգը՝ մայրաքաղաքում
- 1.2 մլն-ի հրավառություն, 5 մլն դրամի տպագրություն. Քաղաքացու օրվա ծախսերը
- Քաղաքացու օրը Երևանում փակ փողոցներ են լինելու
- «Իմ քայլ»-ում որոշում ունեն Քաղաքացու օրը նշելու հետ կապված
- Քաղաքացու գովազդային պաստառները՝ համարյա «թեժ գներ» տարբերակով
- «Hayeli.am». Խորոված փարթիներ՝ Քաղաքացու օրը
- 124 մլն դրամ՝ «Քաղաքացու օրվան» նվիրված միջոցառումների համար
- Եթե մանղալով խորոված անող լինի, կարող է ես էլ միանամ. Վարչապետը՝ ՀՀ քաղաքացու օրը նշելու մասին
- Փաշինյան. Չեմ կարծում, թե որևէ ընկերություն կարող է Հայաստանի քաղաքացու, կառավարության հետ շանտաժով խոսել
- Առաջին ընթերցմամբ ընդունվեց ՀՀ քաղաքացու օր նշելու մասին օրենքի նախագիծը
- Ոչ աշխատանքային օրերն արդեն իսկ շատ են. Զեյնալյան
- Կողմ չեմ, որ ամբողջ աշխարհում «Անասնաբույժի օրը» մեզ մոտ նշվի որպես «Քաղաքացու օր». Պիպոյան
- Փաշինյան. Քաղաքացու օրվա հետ կապված քննադատություն կա, հա՞
- Ապրիլի վերջին շաբաթ օրը կնշվի որպես ՀՀ քաղաքացու օր
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան