Քաղաքացիները փակել են արագաչափերը
Այսօր Երևանում իրականացվել է «Հիշեցում» ակցիան, որի ընթացքում կպչուն ժապավենով փակվել են արագաչափերը։ Ակցիան իրականացնող քաղաքացիներն ասում են, որ ցանկանում են հիշեցնել վարչապետ Նիկոլ Փաշինյանին իր տված խոսումը՝ արագաչափեր այլևս չեն լինելու, դրանք թալանում են բնակչությանը։
«Մենք հիշեցնում ենք վարչապետին՝ կատարեք ձեր խոստումները, եթե թալան եք համարել, ներկա պահին թալանն ո՞ւմ է ուղղված»,- նշում է ակցիայի մասնակիցներից մեկը։
Ակցիայի մասնակիցներից Իրինա Հարությունյանը ակցիայից տեսանյութեր է տեղադրել ֆեյսբուքյան իր էջում։
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան