Երուսաղեմում հազարավոր քրիստոնյաներ սպասում են Սրբազան Կրակի հրաշքին
Աշխարհի տարբեր երկրներից հազարավոր քրիստոնյա ուխտավորներ հավաքվել են Երուսաղեմի Հին քաղաքում՝ Սուրբ Հարության տաճարում (հայտնի է նաև Տիրոջ գերեզմանի վանք անունով) և դրան հարակից հրապարակում: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, մի քանի ժամ տևած աղոթքներից հետո հավատացյալները սպասում են ուղղափառ Զատիկի հրաշքներից մեկին` Սրբազան Կրակի հրաշքին:
«Աստվածային կրակը» տարին մեկ անգամ վառվում է Սուրբ Հարության տաճարում ուղղափառների Զատկի նախօրեին: Սուրբ կրակը խորհրդանշում է Քրիստոսի Հարության անձեռակերտ լույսը, որի մասին խոսել է դեռ Պետրոս առաքյալը, և սրբություն է համարվում հավատավոր ժողովրդի համար:
Սուրբ Հարության տաճարը քրիստոնական ախարհի գլխավոր սրբավայրն է։ Համարվում է, որ եկեղեցին կառուցվել է այն նույն տեղում, որտեղ Աստվածաշնչի համաձայն դրվել է Հիսուս Քրիստոսի մարմինը, ապա հարություն առել: Եկեղեցում յուրաքանչյուր տարի կատարվում է հանդիսավոր արարողություն: Սրբատեղիի պատկանելության իրավունքը վերապահված է Հայ առաքելական, Ղպտի ուղղափառ, Կաթոլիկ, Հույն ուղղափառ, Ասորական ուղղափառ, Եթովպական ուղղափառ միաբնակ եկեղեցիներին:
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին