Փաշինյանը քաղաքացիներին խորոված անելու խորհորդներ է տալիս
Մաշտոցի պողոտայում Քաղաքացու օրվան նվիրված միջոցառումներին մասնակցող վարչապետ Նիկոլ Փաշինյանը միացավ Մաշտոց-Արամի խաչմերուկում խորոված անող քաղաքացիներին։
Փաշինյանը մասնակցեց պատրաստելու գործընթացին, նաև մի քանի խորհուրդ տվեց, հետո է ասաց. «Շնորհակալ եմ, որ այս ավանդույթը պահել եք։ Դեմ չեմ լինի, որ այսօր Մաշտոցի պողոտայում այսպես մանղալները շարած լինեն ու խորոված լինի։ Ով որ այսպիսի գաղափար ունի, թող չկաշկանդվի»։
Երբ Փաշինյանին առաջարկեցին միասին նարդի խաղալ, նա ասաց. «Ես լավ չեմ խաղում ճիշտն ասած, բանտում էի կարճ նարդի խաղում»։
Լրագրողների հարցին, թե որքանով էր ճիշտ 124 մլն գումար ծախսել Քաղաքացու օրվա վրա, եթե հնարավոր էր այլ ուղղությամբ դրանք ծախսել, Փաշինյանն ասաց. «Այլ ուղղություններով ևս գումարներ կծախսվեն: Այս տարի քաղաքացին 40 մլրդ դրամով գերակատարում է բյուջեի եկամուտները։ Կառավարության կողմից բյուջեից հատկացված գումարները հավասարապես ծախսվելու են նաև ՀՀ մարզերում»:
Ինչ վերաբերում է ՊՎԾ ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Արգիշտի Քյարամյանի հայտարարությանը, որով նա հրաժարվել էր հաշվետու լինել եկամուտների համար, վարչապետն ասաց, որ պաշտոնյան սխալ է ասել և պետք է լինի հաշվետու: Նա խոստացավ ուսումնասիրել հարցը:
Քաղաքացիների հետ շփվելուց հետո վարչապետն ասաց, որ մի քանի ժամ կգնա աշխատելու, հետո կրկին կմիանա տոնակատարությանը։
Հարակից հրապարակումներ`
- Եթե մարդիկ որոշել են, որ հենց այսօր իրենց հատկապես քաղաքացի են զգալու` թող խփեն բոլոր սալյուտները. Զոհրաբյան
- Փաշինյանը Մաշտոցի պողոտայում մասնակցում է Քաղաքացու օրվա միջոցառուներին
- ՀՀ Քաղաքացու օրն է
- 1.2 մլն-ի հրավառություն, 5 մլն դրամի տպագրություն. Քաղաքացու օրվա ծախսերը
- «Hayeli.am». Խորոված փարթիներ՝ Քաղաքացու օրը
- 124 մլն դրամ՝ «Քաղաքացու օրվան» նվիրված միջոցառումների համար
- Եթե մանղալով խորոված անող լինի, կարող է ես էլ միանամ. Վարչապետը՝ ՀՀ քաղաքացու օրը նշելու մասին