«Դեղին ժիլետները» 24-րդ բողոքի ակցիան են սկսել
«Դեղին ժիլետների» ակցիայի մասնակիցները Փարիզի փողոցներ են դուրս եկել, որպեսզի մասնակցեն հերթական՝ արդեն 24-րդ համազգային ակցիային։
«МИР 24»-ի փոխանցմամբ՝ «Ընդհանուր պատասխան» անունը կրող ակցիայի ընթացքում դեռևս լուրջ բախումներ չեն եղել։
Ֆրանսիայի Ներքին գործերի նախարարությունը, իր հերթին, հիշեցրել է Փարիզի կենտրոնում ցույցերի անցկացման արգելքի մասին։
Այսօր «դեղին ժիլետների»-ի ակցիա է տեղի ունենում նաև Ֆրանսիայի այլ քաղաքներում: Այս անգամ շարժման ակտիվիստները իրենց «մայրաքաղաք» են ընտրել Ստրասբուրգը։
«Դեղին ժիլետների» բողոքի նոր ալիքը անց է կացվում ի պատասխան Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ասուլիսին։ Այն նվիրված էր երկրում տիրող սոցիալ-տնտեսական իրավիճակին և բարեփոխումներին, որոնք կառավարությունը մտադիր է իրականացնել ի պատասխան «դեղին բաճկոնների» շարունակվող բողոքների:
Փորձագետների կարծիքով՝ «դեղին ժիլետների» ընթացիկ գործողությունները համեմատաբար հանգիստ կլինեն:
Հարակից հրապարակումներ`
- Փարիզում արգելել են «դեղին բաճկոններին» ակցիա անցկացնել Նոտղը Դամի մոտ
- Մակրոնն այսօր ուղերձ է հղելու ֆրանսիացիներին՝ ի պատասխան «դեղին ժիլետների»
- «Դեղին բաճկոնները» անկարգություններ են կազմակերպել Բրյուսելում
- Մակրոնը՝ «դեղին բաճկոնների» դեմ զորք դուրս բերելու մասին