Խաչատուրյան քույրերի հոր նկատմամբ կարող է հետմահու գործ հարուցվի
Միխայիլ Խաչատուրյանի դեմ, որի սպանության մեջ մեղադրվում են նրա դուստրերը, հնարավոր է հետմահու քրեական գործ հարուցեն աղջիկների նկատմամբ սեռական բնույթի գործողությունների համար։ Ռիա նովոստիին այս մասին հայտարարել է աղջիկներից մեկի փաստաբան Ալեքսեյ Լիպցերը։
«Դեռ չկա հստակ տեղեկատվություն՝ քրեական գործ հարուցված է, թե ոչ, բայց այդ մասին խոսք գնացել է, դա նախատեսվում էր քննության կողմից, որ նրա նկատմամբ նյութը կառանձնացվի։ Նախատեսվում էր քրեական գործ հարուցելու մասին որոշում ընդունել։ Քրեական գործի շրջանակում ուսումնասիրությունների ընթացքում լսելով աղջիկների ցուցմունքները, կատարելով քննչական գործողություններ, հարցաքննելով այլ վկաների, քննությունը եկել է նման հնարավորության մասին եզրակացություն»,- ասել է փաստաբանը։
Նա նշել է, որ հոր գործողություններն աղջիկների նկատմամբ կարող է որակավորվել տարբեր կերպ՝ «մանկապղծություն, «բռնաբարություն», «ստիպողաբար սեռական բնույթի գործողությունների կատարում», «անչափահասների նկատմամաբ սեռական բնույթի գործողությունների կատարում»։ Քննությունը պետք է եզրակացության գա, թե որ հոդվածով քրեական գործ հարուցի նրա նկատմամբ։
ՌԴ քննչական կոմիտեն հայտնել էր, որ 2018 թ. հուլիսի 27-ին Ալտուֆևյան մայրուղու բազմահարկերից մեկի մուտքում հայտնաբերվել է 57-ամյա Միխայիլ Խաչատուրյանի մարմինը՝ պարանոցի և կրծքավանդակի շրջանում դանակի բազմաթիվ հարվածներով։ ՔԿ տվյալներով, նրան դանակով հարվածներ են հասցրել երեք աղջիկները։ Նրանց մեղադրանք է առաջադրված։ Աղջիկները հաստատում են, որ տղամարդը, գտնվելով թմրամիջոցի ազդեցության տակ, առաջինն է հարձակվել նրանց վրա դանակով, նրանք էլ պաշտպանվել են։ Հարցաննությանն աղջիկները խոստովանել են մեղքն ու պարզաբանել, որ իրենց և իրենց հոր միջև թշնամական հարաբերություններ էին հաստատվել այն պատճառով, որ նա երկար ժամանակ իրենց բարոյական տառապանքներ է պատճառել։ Խաչատուրյան քույրերը օգոստոսի 2-ից կալանավորված էին։ Փորձագետները Քրիստինային և Անգելինային ճանաչվել էին մեղսունակ։ Խաչատուրյան քույրերից կրտսերը՝ 17-ամյա Մարիան, հոր սպանության պահին անմեղսունակ է ճանաչվել։ Սեպտեմբերի 27-ին Մոսկվայի Բասմաննի դատարանը փոխել էր Խաչատուրյան երեք քույրերի խափանման միջոցը կալանքը և ընտրել որոշակի գործողություններ կատարելու արգելքը։ Մինչև դատարանի վճիռը նրանք պետք է ապրեն առանձին, նրանց արգելված է շփվել միմյանց հետ։
Հարակից հրապարակումներ`
- Դատարանը երկարացրել է Խաչատուրյան քույրերի խափանման միջոցը
- Փաստաբանը պատմել է, թե ինչն է անհանգստացնում Խաչատուրյան քույրերին
- Խաչատուրյան քույրերից ավագին վտարել են բնակարանից
- Խաչատուրյան քույրերից ավագը բնակության վայրի վերագրանցման փաստաթղթեր է ներկայացրել
- Սպանված Միխայիլ Խաչատուրյանի մայրը դիմել է դատարան
- Խաչատուրյան քույրերի խափանման միջոցը երկարաձգվել է
- Խաչատուրյան քույրերից կրտսերը վերադարձել է դպրոց
- Խաչատուրյան քույրերին թույլ են տվել շփվել բոլորի հետ, ովքեր կապ չունեն քրեական գործի հետ
- Դատարանն օրինական է ճանաչել Խաչատուրյան քույրերից ավագի ազատ արձակման որոշումը
- Խաչատուրյան քույրերը՝ մեկուսարանից դուրս
- Խաչատուրյան քույրերն ազատ են արձակվել դատական նիստերի դահլիճից
- Խաչատուրյան քույրերից մեկին ազատ են արձակել
- Դատարանը կարող է ազատ արձակել Խաչատուրյան քույրերին
- Խաչատուրյան քույրերից երկուսը կրկին տեղափոխվել են մեկուսարան
- Խաչատուրյան քույրերից երկուսը մեղսունակ են ճանաչվել
- Փորձագետները Խաչատուրյան քույրերից կրտսերին՝ հոր սպանության պահին անմեղսունակ են ճանաչել
- Հոր սպանության մեջ մեղադրվող Խաչատուրյան քույրերից երկուսը կսովորեն մեկուսարանին կից դպրոցում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին