Պերուում սերիալ են նկարահանում՝ խրախուսելու դոնորական օրգանների նվիրաբերումը
Պերուի առողջապահության նախարարությունը թողարկելու է հեռուստասերիալ, որպեսզի խրախուսի մարդկանց նվիրաբերել իրենց օրգանները։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, տեղական հեռուստաընկերության հետ թողարկվելու է «Պատմություններ, որոնք փրկում են կյանքեր» ֆիլմը։ Սերիլաներից մեկը պատմում է այն մասին, որ մի մարդ մահանում է ու նվիրաբերում է իր օրգանները մեկ այլ անձի, և նա փրկվում է։
«Հեռուստասերիալը կարող է լինել բնակչության հետ կապի աղբյուր, որպեսզի ուշադրություն հրավիրվի դոնորական օրգանների կարևորության վրա»,- ասել է առողջապահության նախարարը։
Պերուում միլիոն մարդու հաշվարկով երկու մարդ է զոհաբերում իր օրգանները, մինչդեռ ցուցակում 7000-ն է։ 2018 թվականին փոխպատվաստման 736 վիրահատություն է արվել, իսկ սպասողների ցուցակում 6496 մարդ էր։ Այս տարի փոխպատվաստման կարիք ունի 6972 մարդ։