Պորտուգալիայի խորհրդարանը ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև
Պորտուգալիայի խորհրդարանը ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև: Այս մասին հայտնում են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից։ Համապատասխան փաստաթուղթը ներկայացված է Պորտուգալիայի խորհրդարանի կայքում։
Բանաձևում նշվում է, որ Առաջին Համաշխարհային պատերազմի և դրան հաջորդած տարիների ընթացում ցեղասպանության հետևանքով զոհված հայերի թիվը գնահատվում է 800.000-1,5 միլիոն։ Օսմանյան իշխանությունների կողմից իր տարածքում բնակվող հայ փոքրամասնության դեմ իրականացվող համակարգված ոչնչացումը պատմաբանների միջազգային հանրությունը համարում է 20-րդ դարի առաջին ցեղասպանություն։
Նշենք, որ Հայոց ցեղասպանությունն արդեն ճանաչել է շուրջ 30 երկիր, նաև միջազգային տարբեր կազմակերպություններ։
Հարակից հրապարակումներ`
- ԱՄՆ կոնգրեսմեն Ֆրենք Պելոնեն ցեղասպանության մասին Էրդողանի խոսքերն անվանել է «զզվելի»
- Ցեղասպանագետ. Կրկնակի ճանաչումների փաստը ինձ մոտ մտավախություն է առաջացնում
- Հայաստանցի գիտնականները պարզել են Հայոց Ցեղասպանության հետևանքով կրած վնասի չափը
- Թուրքիայում կցուցադրվի Հայոց ցեղասպանությունը ժխտող վավերագրական ֆիլմ
- ԱԳՆ. Ցեղասպանությունը ժխտողականության քողի ներքո արդարացնելը ամոթալի և վտանգավոր երևույթ է
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան