«Փոքրիկ ղարաբաղցի» Միշան Ռուսական Առաջին ալիքի հեռուստադիտողին ներկայացրել է իր հայրենիքը
Ռուսական Առաջին ալիքի նկարահանող խումբն այցելել է Արցախ՝ «Ձայնը. Երեխաներ» նախագծի 6-րդ եթերաշրջանի շրջանակում տեսանյութ պատրաստելու շոուի մասնակից Միշա Գրիգորյանի մասին։
«Մեր Հայաստանը շատ հյուրընկալ է, և մեր խոհանոցը շատ համեղ է։ Մենք այսօր կծանոթանանք հայկական խոհանոցին»,- ասել է Միշան։
Տեսանյութում փոքրիկ երգիչը հեծանիվով շրջում է հարազատ Ստեփանակերտում, հեռուստադիտողին ցույց տալիս Արցախի հայտնի հուշարձան և խորհրդանիշ «Պապն ու տատիկը» կամ «Մենք և մեր սարերը», Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին և Շուշին։ Նա նաև օգնում է իր մայրիկին պատրաստել ազգային ուտեստ «Ժենգյալով հաց», խաղում է ֆուտբոլ և հայրիկի հետ միասին ղեկավարում զինվորական նվագախումբը։
Միշան նշում է, որ «Ձայնի» եզրափակչում է, որտեղ իր նպատակն է հաղթել և չհիասթափեցնել Վալերի Մելաձեին, ում խմբն ընտրել էր փոքրիկ երգիչը։
Հեռուստադիտողի որոշմամբ Առաջին ալիքի նկարահանող խումբը մասնակցի մասին նկարահանել է հատուկ տեսանյութ։
Նշենք, որ նախօրեին տեղի է ունեցել «Մանկական ձայնը» շոուի կիսաեզրափակիչ փուլը։ Միշան կատարել է Մաքսիմ Ֆադեևի և Նարգիզի «Вдвоем» ստեղծագործությունը։ Նա չի անցել եզրափակիչ փուլ։
Հարակից հրապարակումներ`
- Արցախցի Միշայի հերթական հաջողությունը՝ «Մանկական ձայն» նախագծում
- «Փոքրիկ ղարաբաղցին» պատրաստվում է «Մանկական ձայնը» նախագծի եզրափակիչ փուլին
- Միշան եվրատեսիլյան բեմից բարության կոչ կհղի
- «Մանկական Եվրատեսիլ-2017»-ին Հայաստանը կներկայացնի Միշան