ԶԼՄ-ներ. Ռուսական «Առաջին ալիքը» ստուգում է «Ձայն. Երեխաներ» շոուի եզրափակչի քվեարկության արդյունքները
Ռուսական «Առաջին ալիքը» կստուգի «Ձայն. Երեխաներ» շոուի եզրափակչի քվեարկության արդյունքները։ Այս մասին հայտնում է ՌԲԿ-ն։
«Անոմալ քվեարկության նշաններ կան, նախաձեռնվել է ստուգում, որպեսզի պարզվի, արդյոք քվեարկության մասնակիցներից մեկի օգտին ուղղորդում չի եղել»,- ասել է զրուցակիցը։
Քվեարկության արդունքները ստուգելու վերաբերյալ տեղեկատվությունը հաստատել է նաև «Գազետա.ռու» կայքի զրուցակիցը։ Շոուի մարզիչներից երգիչ Վալերի Մելաձեի մամուլի խոսնակը չի ցանկացել մեկնաբանություն տալ։ Մեկանաբանություն չի տվել նաև երգչուհի Ալսուի տնօրենը, որի աղջիկն էլ դարձել է «Ձայն» -ի հաղթողը։
Շոուի եզրափակիչ փուլը կայացել էր նախօրեին։ Վերջին փուլ անցել էր 9 մասնակից։ Հաղթել է Միկելլա Աբրամովան։ Նրա օգտին քվեարկել է հեռուստադիոտողների 56,5 տոկոսը։
Աբրամովան երգչուհի Ալսուի և բանկիր Յան Աբրամովի դուստրն է, «Լուկոյլի» նախկին թոփ–մենեջեր Ռալիֆ Սաֆինի թոռը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան