Հասարակություն 10:54 29/04/2019 Հայաստան

Որ միշտ վառ մնա թշնամանքը

2019-ի ապրիլի 23-ին Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունվեց 2008 թ.  մարտի 1-ի իրադարձություններում տուժածներին փոխհատուցում տրամադրելու մասին օրենքի նախագիծը:  Գովելի է, բայց որոշ ձևակերպումներ հարցեր են  առաջացնում, ավելի ճիշտ՝ մտահոգություն, որ առաջիկա տարիներին ևս անդադար շահարկվելու է  մարտի 1-ը:  Մասնավորապես խոսքն օրինագիծն առաջադրողների  այն ենթադրության  մասին է, որ տուժածների թիվը կարող է ավելանալ:

Համահեղինակ Լենա Նազարյանի կարծիքով. «... չի բացառվում, որ այս ընթացքում հայտնվեն մարդիկ, որոնք նախկինում խուսափել են հայտնել իրենց տուժած լինելու կարգավիճակի մասին, և հիմնավոր ապացույցներ կներկայացնեն: Նրանք նաև որպես վկա կներգրավվեն գործում, երբ պատմեն՝ ինչպես է դա եղել, որտեղ, ինչ հանգամանքներում: Սա կնպաստի նաև Մարտի 1-ի գործի բացահայտմանը»։ Տիկնոջ հաջորդ միտքը՝ «Փոխհատուցում ստանալու հիմք կծառայեն դատաբժշկական տեղեկանքները, որոնք 2008 թվականին պետք է ստանային տուժածները»,   տրամաբանորեն պետք է որ կասեցնի նոր տուժողների ասպարեզ գալու հանգամանքը, բայց ՀՀ Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը ևս կարծում է, որ տուժողների թիվը կարող է աճել: Ինչպես երևում է՝ իշխանական վերևներում  դեմ չեն նոր տուժողների հայտնվելուն: 

Կարծես թե իրականություն է դառնում «Մարտի 1-ի անվան Հայաստան» դառնալու դժնի կանխատեսումը: Օրինագծով երեք ամիս է նախատեսված  փոհատուցման ձևն ու կարգը ճշտելու համար, և  երեք տարի՝ տուժողների և նրանց իրավահաջորդների դիմումներն ընդունելու համար:  

Այսինքն առաջիկայում ևս Մարտի 1-ի գործը վառ պահելու մտադրություն ունեն  այս իշխանությունները: Իսկ այս 10 ամիսների ընթացքում ինչո՞վ են  զբաղված եղել դատաիրավական  մարմինները, միթե Մարտի 1-ը չե՞ն քննում... թե դա սոսկ պատրվակ է  Ռոբերտ Քոչարյանին և բանակի գեներալներին մեկուսացնելու համար: Մյուս կողմից  էլ Քոչարյանի  դատավարությունը հաստատ հնարավորիս կձգձգվի, այնպես որ գործը բաց կմնա և ընթացքում կհամալրվի նորանոր «դոնոսներով»: Գուցե հենց նմանատիպ  անվերջանալի  սերիալի  համար են  հող նախապատրաստում օրինագծի լողացող ձևակերպումները: Որևէ մեկը կասկածո՞ւմ է,  որ փոխհատուցման դիմումների ընդունման երեք տարիների ընթացքում մեր ժողովրդի նպաստասեր հատվածը, ովքեր «սատկած էշ են ման գալիս, որ նալերը պոկեն», հազար ու մի կեղծիքներով 11-14 տարվա վաղեմության վնասվածքների  մասին հեքիաթներ չեն ներկայացնի... Բողոքելն իրենցից,  տեղեկանքն ու նպաստը՝ իշխանություններից: Այս օրենքը կոռուպցիոն նոր շղթայի սկիզբ կդնի, քանի որ շահադիտական նպատակներով  բողոքել սիրողներին լայնորեն ծավալվելու տեղ է տալիս:

Արդարության առաջամարտիկներ երևալու իշխանությունների նկրտումներին կհավատայինք, եթե նույն ջանադրությամբ ցանկանային բացահայտել նաև 1996թթ. բախումների, հոկտեմբերի 27-ի, ԼՏՊ-ի ժամանակվա քաղաքական սպանությունների մեղավորներին: Իսկ միայն Մարտի 1-ով արդարության վերականգման փորձերը սոսկ իրենց կրած պարտության համար վրեժ լուծելու տպավորություն են թողնում: 

Հետաքրքիր եզրահանգումներ է առաջացնում նաև տուժողների թվային պատկերը նախագծում «...  իրադարձությունների հետևանքով վնասվածքներ է ստացել 63 մարդ, որոնցից 13-ը` շարքային քաղաքացիներ, 20-ը` ոստիկաններ, մեկ պայմանագրային զինծառայող, 29-ը` ոստիկանության ներքին զորքերի ծառայողներ» (բնականաբար նաև 10 զոհերը): Իսկ ՀՀ Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն ասում է՝ «...Կա 10 զոհ, մարմնական վնասվածքներ ստացած 187 ոստիկան և 32 քաղաքացի»։

Թե ինչու 187 ոստիկանները օրինագծի մեջ դարձան  է 20+1+29, պատասխանը դարձյալ Լենա Նազարյանի խոսքերում է. «Մարտի մեկի տուժածներին ավելի վաղ պետությունն օժանդակել է, բայց տարբերակված մոտեցում է ցուցաբերել ոստիկանների և  քաղաքացիների միջև»:

Այսինքն՝ մի իշխանությունը փոխհատուցում է տրամադրում ոստիկանին, մյուսը՝ քաղաքացո՞ւն... Ամո՛թ երկուսին էլ: Հետաքրքրությունն այլ տեղ է. եթե  տասը տարի շահարկվող տարբերակի համաձայն՝ 2008-ի մարտի 1-ին ոստիկանները «գազանաբար ցրել են խաղաղ ցույցը», ապա ինչու են իրենք թվով վեց անգամ շատ տուժել... մանկապարտեզի ոստիկանության թի՞մն էր կռվի դուրս եկել:  Կամ գուցե վերջապես պետք է դադարել աղավաղել իրականությունը, և խոստովանել, որ հունից դուրս եկած ամբոխն էր զանգվածային անկարգություններ թույլ տվել, այլ ոչ թե «իշխանությունն էր սպանդ կազմակերպել»... (արտահայտությունը ՀԱԿ իրավական հարցերով պատասխանատու Արմեն Խաչատրյանինն է):

Գուցե ա՞յլ վայրում պետք է փնտրել «սպանդի» կազմակերպչին. օրինակ Ծիծեռնակաբերդի խճուղում, որտեղ բառացիորեն մի քանի կմ հեռավորության վրա կատարվող իրադարձություններին իր տնից հետևում էր Լևոն Տեր-Պետրոսյանը: 11 տարի շարունակ նա ստում էր, որ իրեն տնային կալանքի տակ էին պահում, դրանով իբր թոթափելով  իրենից հեղված արյան պատասխանատվությունը: Բայց տարիներ ձգված այս սուտն էլ  բացվեց:

2019-ի  ապրիլի 25-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակեց Լ.Տեր-Պետրոսյանն ընդդեմ Հայաստանի՝ 2008 թվականին ուղարկված գանգատի վերաբերյալ որոշումը: Դատարանն անհիմն է համարել նրա  բողոքի այն կետը, ըստ որի  Ազատության հրապարակից իրեն հեռացնելն ու տնից դուրս չթողնելն անձնական ազատության և ազատ տեղաշարժման իրավունքների խախտում էր։ ՄԻԵԴ-ը արձանագրեց, որ չէր խախտվել նրա ազատ տեղաշարժվելու իրավունքը: Նա իր կամքով էր տանը փակվել, ինչը երբեք էլ գաղտնիք չի եղել, և որն  ապացուցվում է  թեկուզ  միայն մարտի 2-ին  Ա. Արզումանյանի հետ ունեցած հեռախոսազրույցում նրա խոսքերով:

Հիմա «սպանդի» մեղավորը Լևոն Տեր-Պետրոսյա՞նը չէ, ով  ցանկության դեպքում կարող էր ժողովրդին հանդարտվելու կոչ աներ: Նույնիսկ տնից դուրս գալ պետք չէր, նա կարող էր  հեռախոսով փոխանցել ընդվզումը դադարեցնելու  կոչերը: Փոխարենը՝ լիազորված անձանց միջոցով  դիտավորյալ կերպով  սրացրեց բախումները: Եվ 11 տարի նրա ամբիցիաների ու ստերի գերին ենք:  Հետո՞...

Շուտով կլրանա Մարտի 1-ի գործի վերաբացման մեկ տարին, որոշ ժամանակ էլ կձգվի դատավարությունը: Նշանակված գլխավոր մեղավորին՝ Ռոբերտ Քոչարյանին մեղսագրվող արարքները իրավական տեսանկյունից  աղբ ու ջուր են, Ռուսաստանում և  Եվրոպայում հնչում են մտահոգություններ նրա քաղաքական բանտարկյալ լինելու կապակցությամբ... Հետո՞:

Հետո էլ երրորդ սերիան կսկսվի՝ տուժածներին փոխհատուցում տալու անվան տակ, և մշտապես վառ կմնա թշնամանքը մարտի 1-ի  բարիկադների տարբեր կողմերում կանգնածների միջև:

Լիա Իվանյան, հրապարակախոս



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:37
Փաստաբաններն ուսումնասիրել են ֆինանսների նախարարի հայտարարագրերը, հիմնավոր կասկածներ ունեն՝ կամ փողերի լվացման հետ գործ ունեն, կամ ապօրինի հարստացման
Փաստաբանների ակումբում ձևավորված համակարգող խումբը ուսունասիրել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի կոռուպցիոն ռիսկեր պարունակող...
Աղբյուր` Panorama.am
12:15
Հրայր Թովմասյանը՝ Լ. Նանուշյանին. Նշել եք, որ այս ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքի ընդունմամբ, բայց օրենքը չկա
Հայաստանի և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Համընդհանուր առողջապահական ծածկույթի ծրագրի իրականացում» վարկային...
Աղբյուր` Panorama.am
11:55
1 զnh, 6 վիրավոր. վթար` Մարգարա-Վանաձոր ճանապարհին
Նոյեմբերի 25-ին  Մարգարա-Վանաձոր ճանապարհին՝ Կարբի գյուղի սկզբնամասում, իրար են բախվել «Կիա» և «Նիսան» մակնիշի...
Աղբյուր` Panorama.am
11:53
Լիանա Վանոյան. Իմ մեջ ապրող փոքրիկ երեխան երջանիկ է
«Ես օրհնված մարդ եմ, ինձ բաժին ընկած կյանքից շատ շնորհակալ եմ, իմ դժվար օրերի համար շնորհակալ եմ, ու երջանիկ օրիրիս եմ շնորհակալ, իմ մեջ...
Աղբյուր` Panorama.am
11:43
Ով կնշանակվի ՊԵԿ նախագահ
Փաշինանը հայտնել է նրա անունը
Աղբյուր` Panorama.am
11:20
Ինչո՞ւ էր ուրեմն նման հայտարարություն արել Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը
Օրեր առաջ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը հայտարարել էր. «Մեր ակտիվ աջակցությամբ Ադրբեջանից և Հայաստանից հիդրոլոգների և ինժեներների մի խումբ...
Աղբյուր` Panorama.am
11:14
Ադրբեջանն օկուպացրած Դադիվանքը փոխանցել է Ուդի համայնքի տնօրինությանը
Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի Հանրապետության Քարվաճառ շրջանում գտնվող միջնադարյան հայկական Դադիվանքը փոխանցել է Ուդի համայնքի...
Աղբյուր` Panorama.am
11:06
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են
Սահմանադրական դատարանն այսօրվա նիստում պետք է  քննի Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև վարկային երկու համաձաձայնագրերում...
Աղբյուր` Panorama.am
10:36
Վահագն Խաչատուրյանը դիմավորել է Դուդային
Լեհաստանի Հանրապետության նախագահ Անջեյ Դուդան նախօրեին ժամանել է Հայաստան։ Այսօր ՀՀ նախագահի նստավայրում կայացել է Անջեյ Դուդայի դիմավորման...
Աղբյուր` Panorama.am
10:36
Ներում ստացած Դեղձն ընդհատել է Բայդենի խոսքը
ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենն իր պաշտոնավարման ընթացքում վերջին անգամ է մասնակցել Գոհաբանության տոնին ու ներում շնորհել երկու հնդկահավի՝...
Աղբյուր` Panorama.am
10:24
Հզոր ցիկլոն է ներթափանցում Հայաստանի տարածք
Հյուսիս արևմուտքից հզոր ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված նոյեմբերի 26-ի ցերեկը, 27-ին, 27-ի լույս 28-ի գիշերը  հանրապետության ողջ...
Աղբյուր` Panorama.am
10:04
Enikos. Հունաստանը կարող է ռուսական ՀՕՊ համակարգեր փոխանցել Հայաստանին
Հունաստանը պատրաստվում է Հայաստանին փոխանցել S-300-ը և ռուսական արտադրության ևս երկու զենք, որոնք օգտագործվում էին երկրի հակաօդային...
Աղբյուր` Panorama.am
09:59
Գյումրիում մոտ երկու օր ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ շինարարի կողմից իրականացվող  աշխատանքներով...
Աղբյուր` Panorama.am
09:43
Մի քանի շրջաններում ձյուն է, մառախուղ
Նոյեմբերի 26-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Ջերմուկի, Սիսիանի տարածաշրջաններում և Սարավանի լեռնանցքում ձյուն է տեղում։ Գորիսի, Կապանի...
Աղբյուր` Panorama.am
09:29
Աշխատանքային միգրանտներին ՌԴ-ում կացության թույլտվությունների ստացումը սահմանափակելու նախագիծը կներկայացվի Պետդումա
Պետդումայի պատգամավորները՝ «Արդար Ռուսաստան - ճշմարտության համար» խմբակցության ղեկավար Սերգեյ Միրոնովի գլխավորությամբ Պետդումա...
Աղբյուր` Panorama.am
09:19
«Ժողովուրդ». Հովանավորչության նոր ձև է հասունացել ՔՊ-ի օրոք
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ներկայացվողը դասական կոռուպցիայի օրինակ է։ «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ...
Աղբյուր` Panorama.am
09:17
«Հրապարակ». Ալեն Սիմոնյանը վիետնամական վոյաժից հետո լծվել է Աղազարյանին մանդատից զրկելու գործին
«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ վարչության անցած նիստից հետո իշխող խմբակցության վերնախավը փորձել է համոզել Աղազարյանին`...
Աղբյուր` Panorama.am
09:17
«Փաստ». Պադավատների հողի վրա Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի միջև «սև կատու է անցել»
«Փաստ» թերթը գրում է. «Ժամանակին «պադավատապետությունից» անընդհատ դժգոհող, իսկ 2018 թվականից հետո...
Աղբյուր` Panorama.am
09:15
«Ժողովուրդ». Ով է ԲԴԽ նախագահի հավանական թեկնածուն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Կարեն Անդրեասյանը ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնից հեռացավ «առանց...
Աղբյուր` Panorama.am
09:08
«Հրապարակ». Միայն Արմեն Աշոտյանն է, որ ապօրինի կալանքը կրում է օրենքի տառը խստորեն պահելով
«Հրապարակ» թերթը գրում է. «Տնային կալանքի համար անհրաժեշտ ոտքի-ձեռքի «բռասլետների» ներկրումից հետո հայ...
Աղբյուր` Panorama.am
09:05
Նոյեմբերի 26-ին փոխանակման կետերում դոլարի և եվրոյի փոխարժեքներն աճել են, ռուբլունը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ նոյեմբերի 26-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 388.02 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
09:04
Անձրևանոցը չմոռանաք. Տեղումներ են կանախտեսել
Երևանում նոյեմբերի 26-28-ին սպասվում են տեղումներ, 27-28-ին բարձրադիր գոտում՝ թաց ձյան տեսքով։ Նոյեմբերի 29-30-ին սպասվում է առանց տեղումների...
Աղբյուր` Panorama.am
09:03
«Փաստ». Police.am-ում «այլ Հայաստան է»՝ կայքում բացակայում է ծանր հանցագործությունների մասին տեղեկությունը
«Փաստ» թերթը գրում է. «Ազգային ժողովում հանցավորության վիճակի հետ կապված մեծ հնչողություն ստացած լսումներից և նոյեմբերի...
Աղբյուր` Panorama.am
08:59
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 26-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
08:57
«Ժողովուրդ». Աղազարյանը չի հանձնվում. Հնարավոր է՝ գլխավոր դատախազը գնա ԱԺ՝ նրա հետևից
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեի նախկին...
Աղբյուր` Panorama.am
08:53
«Հրապարակ». Լոռու մարզպետը համայնքապետերին ասել է՝ «տեսեք, ինձ չխաբեք, դա նշանակելու է, որ վարչապետին եք խաբում, անհետևանք չի մնա»
«Հրապարակ» թերթը գրում է. ««Զգուշացնում եմ՝ սրանից հետո եթե մի հատ ժամկետ խախտվեց, կոնկրետ գալու է անձնական...
Աղբյուր` Panorama.am
08:52
«Փաստ». Քանի քաղաքացի է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստացել
«Փաստ» թերթը գրում է. «Օրերս «Փաստը» դիմել էր Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և...
Աղբյուր` Panorama.am
08:47
«Ժողովուրդ». Կգումարվի վերջին հերթական նստաշրջանը, իսկ քանի՞ արտահերթ կլինի
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայրենի օրենսդիրը հաջորդ շաբաթ՝ դեկտեմբերի 3-ին, այս տարվա վերջին հերթական նստաշրջանը...
Աղբյուր` Panorama.am
08:46
«Հրապարակ». Ինչ է պատասխանել Հովիկ Աղազարյանը Սասուն Միքայելյանին
«Հրապարակ» թերթը գրում է. «Անցած շաբաթ ՔՊ վարչության նիստում թեժ վեճ է ծագել Հովիկ Աղազարյանի և ԵԿՄ նախագահ Սասուն...
Աղբյուր` Panorama.am
23:03
Պտղնի գյուղում տղամարդը մարտական նռնակով զինված սպառնում էր այն պայթեցնել
Նոյեմբերի 25-ին, ժամը 20։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են
11:09 26/11/2024

ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}