Երևանի կենդանաբանական այգում սատկել է Բենգալյան վագրը
Երևանի կենդանաբանական այգում այսօր առավոտյան երկարատև հիվանդությունից հետո գրանցվել է Այգու Բենգալյան վագրի՝ Բինգոյի բնական մահը:
Կենդանաբանական այգու ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ Բինգոն Այգում ապրում էր արդեն 10 տարի, որի մեծ մասն անցկացրել է իր չափերին անհամապատասխան, փոքր վանդակում, առանց ջրավազանի և կանաչ տարածքի: Նորակառույց ընդարձակ ազատավանդակ էր տեղափոխվել 2015թ.-ից, ուր հատկապես սիրում էր զբոսնել արևային օրերին: Բինգոյի ծագումնաբանությունն անհայտ էր. վագրը նվիրաբերվել էր Այգուն դեռևս 10 տարի առաջ՝ ամպուտացված պոչով:
Կենդանաբանական այգու կողմից Երևան հրավիրված Մոսկվայի և Լոնդոնի կենդանաբանական այգիների և տեղացի կենդանաբույժների համատեղ ջանքերին, կիրառված բուժմանն ու անցկացված միջոցառումներին՝ կենդանու կենսաքիմիական լաբորատոր, գործիքային և ակնադիտական զննումների արդյունքում պարզվել էր, որ Բինգոյի հիվանդությունը համատեղելի չէ կյանքի հետ. առկա են կենդանու քնեցման կենդանաբուժական գրավոր ցուցումներ՝ կենդանուն ցավազրկելու անհնարինության, անբուժելի հիվանդության, հետագա ցավից և տանջանքներից ապահովագրելու համար, որը սակայն չկիրառվեց:
Հարակից հրապարակումներ`
- Բողոքի ակցիա. Կենդանաբանական այգում վերջին կենդանիներն են մահանում, գյուղի բադեր են բերում ցուցադրում
- Բինգոյի բուժման համար Հայաստան է ժամանել Մոսկվայի կենդանաբանական այգու գլխավոր կենդանաբույժը
- Կենդանաբանական այգու Բինգո անունով վագրի մոտ լեյկոզ է ախտորոշվել
- Երևանի կենդանաբանական այգին կաջակցի թափառող շների ստերջացման աշխատանքներին
- Բողոքի ակցիա Երևանի կենդանաբանական այգու դիմաց
- Կենդանաբանական այգում սատկել է բեզոարյան այծերից մեկը
- Հիմա էլ կենդանաբանական այգու կոկորդիլոսն է սատկել
- Կենդանաբանական այգու զեբրը անկել է
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան