ՀՔԾ-ն չի ստացել Վայոց Ձորի փոխմարզպետին ծեծելու վերաբերյալ նյութերը
Հատուկ քննչական ծառայությունը դեռ դատախազությունից չի ստացել Վայոց Ձորի մարզպետին ծեծի ենթարկելու մասին նյութերը։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց ծառայության մամուլի խոսնակ Մարինա Օհանջյանը։
Հիշեցնենք, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Քրիստինե Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարել էր, որ ԲՀԿ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը, հավանաբար ալկոհոլի ազդեցության ներքո, մի քանի համայնքապետերի հետ անցել է «շնորհքի, կուլտուրայի բոլոր սահմաններն ու մի քանի համայնքապետերի հետ փորձել է ծեծի ենթարկել Վայոց Ձորի փոխմարզպետ Ռազմիկ Տոնոյանին»։