Մեդվեդևը Հայաստանում կմասնակցի ԵՏՄ միջպետական խորհրդի նիստին
Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը կմասնակցի Եվրասիական տնտեսական միության միջկառավարական խորհրդի նիստին, որը տեղի կունենա ապրիլի 30-ին Երևանում: Այս մասին, ինչպես հայտնում է Regnum-ը, հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Սերգեյ Պրիխոդկոն:
Նրա խոսքերով, հանդիպման ժամանակ հատուկ ուշադրություն է դարձվելու ինտեգրացիոն գործընթացների զարգացմանը, միության ամրապնդմանը, ինչպես նաև ԵՏՏՄ-ի միասնական շուկաների ձևավորմանը և համագործակցության ոլորտների զարգացմանը:
Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ եվրասիական ինտեգրման ծրագիրը լիովին ապացուցել է իր արդյունավետությունը: Եվրասիական տնտեսական միության անդամ երկրները տարբեր ոլորտներում կապեր են ստեղծում, իրականացնելով լայնածավալ նախագծեր:
Նշենք, որ նիստի աշխատանքները մեկնարկելու են այսօր. ապրիլի 29-ին առաջին փոխվարչապետների մակարդակով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստի ժամանակ կքննարկվի 25 հարց, ապրիլի 30-ին վարչապետների մակարդակով միջկառավարական խորհրդի նիստի օրակարգն արդեն կլինի:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան