Շրի Լանկայում արգելել են կրել դեմքը ծածկող հագուստ
Շրի Լանկայի նախագահ Մաիտրիպալա Սիրիսենան հրամանագիր է ստորագրել, որի համաձայն երկրում արգելվում է կրել այնպիսի հագուստ, որով հնարավոր չի լինի նույնականացնել մարդու դեմքը։ Գազետա.ռու-ի հաղորդմամբ, հայտնում է News 1st-ը։ Օրենքն ուժի մեջ է մտնում այսօրվանից։
Նախագահը ստորագել է նման օրենք` մարդկանց նոր պայթյուններից պաշտպանելու և երկրում տիրող իրավիճակը կայունացնելու համար։
Ապրիլի 21-ին Շրի Լանկայում տեղի էր ունեցել ութ պայթյուն՝ եկեղեցիներում, հյուրանոցներում, քաղաքի այլ մասերում, ապրիլի 26-ին՝ ևս երեք պայթյուն։ Նախնական տվյալներով, զոհերի թիվը հասել է 253-ի, տուժել է 500 մարդ։
Հարակից հրապարակումներ`
- Շրի Լանկայում պարետային ժամ է մտցվել
- Շրի Լանկայում պայթյուններից 15 մարդ է զոհվել
- 3 նոր պայթյուն՝ Շրի Լանկայում
- Նոր պայթյուն՝ Շրի Լանկայում
- Շրի Լանկայի պաշտպանության նախարարը մանրամասներ է հրապարակել ահաբեկիչների մասին
- Իսլամական պետությունը ստանձնել է Շրի Լանկայի ահաբեկչությունների պատասխանատվությունը
- Արարատ Միրզոյանը ցավակցական ուղերձ է հղել Շրի Լանկայի խորհրդարանի խոսնակին
- Ահաբեկչությունից հետո տուրիստները զանգվածաբար լքում են Շրի Լանկան
- Դեսպանատուն. Շրի Լանկայում տուժած հայեր կամ հայաստանցիներ չկան
- ASOS ցանցի սեփականատիրոջ 4 երեխաներից 3-ը զոհվել են Շրի Լանկայի ահաբեկչության հետևանքով