Պուտինը խորհուրդ է տվել Սաակաշվիլուն վերադարձնել ուկրաինական անձնագիրը
ՌԴ նախագահ Վլադիրմիր Պուտինը կարծում է, որ արդարացի կլիներ Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլուն վերադարձնել ուկրաինական անձնագիրը և վերականգնել նրա խախտված իրավունքները։
Ռիա նովոստիի հաղորդմամբ, Պուտինն ասել է, որ նա ապօրինի է զրկվել քաղաքացիությունից, դուրս հանվել երկրից։ ՌԴ նախագահը հայտարարել է, որ վատ չէր լինի վերականգնել Ուկրաինայի ևս մի քանի քաղաքացու իրավունքները, «որոնք ստիպված լքել են երկրը՝ փրկվելով հետապնդումներից»։
Սաակաշվիլին ուկրաինական քաղաքացիություն էր ստացել 2015 թվականին, սակայն երկու տարի անց նա տարաձայնություններ էր ունեցել Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ։ Վերջինս էլ զրկել է նրան քաղաքացիությունից։
Հարակից հրապարակումներ`
- Սաակաշվիլին տեսաուղերձ է հղել Զելինսկուն ու խորհուրդներ տվել
- Սաակաշվիլին պահանջել է Պորոշենկոյից վերադարձնել իր ուկրաինական անձնագիրը
- Ե՞րբ Սաակաշվիլին կվերադառնա Ուկրաինա
- Սաակաշվիլին բացատրել է, թե ինչու էր 2008-ին ծամում փողկապը
- Սաակաշվիլու վերադարձը Ուկրաինա սպառնում է քաոսով. Ռադայի փոխխոսնակ