«Ամբերդ ամրոցի» մոտ շինարարություն իրականացրած անձիք ընդունել են իրենց բաժին մեղավորությունը
««Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցի տարածքում ծանր տեխնիկայով և առհասարակ որևէ տեսակի աշխատանքները դադարեցված են: Ամբերդն ազգային հարստություն է, մեր աչքի լույսը, և նմանօրինակ գործողություններն անթույլատրելի են»,- ասել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանն ընդունելով հողի սեփականատերեր Սիրակ և Մանուկ Մանուկյաններին:
Քաղաքաշինության կոմիտեից հայտնում են, որ զբոսաշրջային զարգացման նպատակ հետապնդող ցանկացած նախաձեռնություն այս տարածքում պետք է արվի ՀՀ մշակույթի նախարարության գիտամեթոդական խորհրդի հավանությանն արժանացած նախագծի հիման վրա, երբ արդեն իսկ առկա կլինեն հնագիտական եզրակացությունները: Այստեղ անհրաժեշտության դեպքում կկատարվեն հնագիտական պեղումներ: Տարածքի սեփականատերեր Սիրակ և Մանուկ Մանուկյաններն ընդունել են իրենց բաժին մեղավորությունը, և խնդրել միասին քննարկումների ու մասնագետների աջակցությամբ իրավիճակից դուրս գալու ելքեր փնտրել:
«Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցի տարածքում և դիտման գոտում որևէ միջամտություն հարկավոր է անել չափազանց զգուշավորությամբ և համայնապատկերին համահունչ: ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահը նշել է, որ նմանօրինակ դեպքերը բացառվելու են, լինելով անձամբ իր և պատասխանատու մյուս կառույցների ուշադրության ներքո:
Ավելի վաղ Panorama.am-ը գրել էր, «Ամբերդ ամրոց» արգելոցի տարածքում իրականացվում են աշխատանքներ՝ ծանր տեխնիկայի գործադրմամբ։ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանման ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանն հայտնել է էր, որ նշված աշխատանքներն իրականացվում են արգելոց-թանգարանից մոտ 100-150 մետր հեռավորության վրա՝ սեփականատիրոջ տարածքում, առկա են նաև համապատասխան թույլատրող փաստաթղթեր։
Հարակից հրապարակումներ`
- «Ամբերդ ամրոցի» մոտ շինարարություն իրականացրած անձին ծանուցում է ուղարկվել
- «Ամբերդ ամրոց» արգելոցի մոտ շինարարություն է
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան