Մասնագետները կոչ են արել Մակրոնին չշտապել Նոտր Դամի վերականգնման հարցում
Ավելի քան հազար ճարտարապետ, պրոֆեսոր և վերականգնման ոլորտի փորձագետ կոչ են արել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին «ցուցաբերել զգուշություն» հրդեհից վնասված Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման աշխատանքներում։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, այս մասին գրում է Figaro-ն։
Ֆրանսիական թերթը հրապարակել է Ֆրանիսայի նախագահին ուղղված դիմումը։ Մասնագետներին անհանգստացրել է Մակրոնի այն հայտարարությունը, որ տաճարը հինգ տարում կվերականգնվի։ Դիմումը ստորագրել է 1170 փորձագետ։
«Այս հայտնի մարդիկ կոչ են անում ցուցաբերել զգուշություն և պատասխանատվության զգացում»,- գրել է թերթը։
Նախագահի խոսքը՝ նման արագ վերականգնման վերաբերյալ, «խորը զարմանք և մտահոգություն է առաջացրեց մասնագետների շրջանում»։
«Մենք գիտենք, որ քաղաքական օրացույցը ստիպում է գործել արագ, մենք գիտենք, թե ինչպես է այրված Նոտր Դամի տեքսն ազդում Ֆրանսիայի կերպարի վրա։ Բայց և այնպես, Նոտր Դամի նշանակությունը ստիպում է մեզ փակել աչքերը ինչ-որ ժամկետների վրա։ Վերականգնողական աշխատանքների կարևորությունը վեր է ամեն տեսակի քաղաքական մանդատներից, և ապագա սերունդները մեզ կդատեն հենց այդ աշխատանքների արդյունքներով»,- նշված է նախագահին ուղղված դիմումում։
Մասնագետները կոչ են անում չշտապել վերականգնման աշխատանքների սկսման հարցում և բավարար ժամանակ տրամադրել ուսումնասիրմանն ու փորձագիտական գնահատականին։
Տաճարում հրդեհը բռնկվել էր ապրիլի 15-ին, ինչի հետևանքով փլվել, վնասվել է տաճարի որոշ հատվածներ։ Փարիզի Աստվածամոր տաճարը սկսել են կառուցել 1163 թ. Սուրբ Ստեփանոսի բազիլիկ եկեղեցու տեղում, որն իր հերթին հիմնվել էր հեթանոսական Յուպիտերին նվիրված տաճարի վրա։ Կառուցումը տևել է մոտ 200 տարի։ 1991 թվականին տաճարն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։
Հարակից հրապարակումներ`
- Զբոսաշրջիկներին թույլատրել են մոտենալ Փարիզի Աստվածամոր տաճարին
- Փարիզի Աստվածամոր տաճարի քահանան հրդեհի բռնկման նոր վարկած է նշել
- Փարիզի Աստվածամոր տաճարի աշտարակի վերականգնման համար կհայտարարվի միջաջազգային մրցույթ
- Փարիզի Աստվածամոր տաճարը փակվում է
- Փարիզի Աստվածամոր տաճարի վերակառուցման համար 1 մլրդ եվրո խոստացած դոնորները
- Զոհրաբ Մնացականյանն այցելել է Փարիզի Աստվածամոր տաճար
- Մակրոն. Մենք տաճարն ավելի գեղեցիկ կկառուցենք
- Ամենաանհավանական աղբյուրը, որ կարող է օգնել Փարիզի Աստվածամոր տաճարի վերակառուցմանը
- Փարիզի Աստվածամոր տաճարի հրդեհից հետո ավելացել է Հյուգոյի գրքի վաճառքը
- Փարիզի Աստվածամոր տաճարը՝ հրդեհից հետո
- Փարիզի Աստվածամոր տաճարի արվեստի գործերը կփոխանցվեն Լուվրին
- Ճապոնիան կդիտարկի Փարիզի Աստվածամոր տաճարի հրդեհից հետո Ֆրանսիային օգնելու հարցը
- Փարիզի Աստվածամոր տաճարն այրվում է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան