Ֆրանսիայում կանխվել է ոստիկանության դեմ ահաբեկչական հարձակումը
Ֆրանսիայի գաղտնի ծառայությունները կանխել են ահաբեկչական հարձակումն անվտանգության ուժերի դեմ, հաղորդել է BFM-TV-ն`վկայակոչելով Փարիզի դատախազությանը:
Նշվում է, որ պատրաստվում էր «դաժան հարձակում», սակայն այլ մանրամասներ չի հաղորդվում:
Հետաքննության շրջանակներում իրավապահները ձերբակալել են չորս անձանց, ովքեր զբաղվում էին հարձակման համար զենք մատակարարելով: Նրանց թվում եղել է նաև անչափահաս, որը նախկինում ևս հայտնվել էր ոստիկանության ուշադրության կենտրոնում: Նա ձերբակալվել էր 2017 թ.-ին, երբ փորձել էր մեկնել Սիրիա:
Բոլոր կալանավորները գտնվում են Ֆրանսիայի ներքին գործերի անվտանգության գլխավոր տնօրինության կալանքի կենտրոնում, որը գտնվում է Լեվալուա-Պերրե քաղաքում։