Էրդողան. «Հայերի տեղահանությունը ոչ ցեղասպանություն էր, ոչ էլ մեծ աղետ»
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (ԱԶԿ-AKP) ժողովի ժամանակ անդրադարձել է Հայոց ցեղասպանության հարցին՝ առաջ քաշելով արխիվները բացելու թուրքական հերթապահ կոչերը։ Այս մասին տեղեկանում ենք ermenihaber կայքից։
«Հայերի տեղահանությունը ոչ ցեղասպանություն էր, ոչ էլ մեծ աղետ։ Այն սոսկ մի ցավալի իրադարձություն է, որը տեղի է ունեցել մեկ դար առաջ շատ ծանր պայմաններում»,- հայտարարել է Էրդողանը, ապա անդրադարձել Թուրքիային մեղադրողներին:
«Թուրքիային մեղադրողներին հիշեցնում ենք, որ նրանք պատասխանատու են 1-ին և 2-րդ համաշխարհային պատերազմներում զոհված 70 մլն մարդկանց համար։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պիտի որ դա լավ իմանա։ Պարոն Մակրոն, Ֆրանսիայում ապրող շուրջ 700 հազար հայերին ուղերձ հղելը բնավ չի փրկելու քեզ։ Քաղաքականության մեջ նախ սովորիր լինել ազնիվ»,- հորդորել է Թուրքիայի նախագահը:
Էրդողանի այս հայտարարությանը պատասխանել է Մակրոնի կուսակից, Ֆրանսիայի պատգամավոր Սոնյա Քրիմին ու թվիթերում գրել. «Սովորիր այլևս չլինել դիկտատոր, սովորիր մամուլի ազատության մասին, սովորիր ազատել քո քաղաքական հակառակորդներին բանտերից, սովորիր առանց ահաբեկման կառավարել Թուրքիան»։
Հիշեցնենք, որ ապրիլի 24-ին Էրդողանը հայտարարել էր, որ հայերի տեղահանությունն ամենաողջամիտ որոշումն է եղել այդ ժամանակաշրջանի համար։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և արտգործնախարարությունը խստորեն դատապարտել են Թուրքիայի նախագահի վերոհիշյալ հայտարարությունը։
Հարակից հրապարակումներ`
- ԱՄՆ կոնգրեսմեն Ֆրենք Պելոնեն ցեղասպանության մասին Էրդողանի խոսքերն անվանել է «զզվելի»
- Փայլանը` Էրդողանին. «104 տարի անցավ, բայց մտածելակերպը նույնն է»
- Փաշինյան. Ծայրահեղ ատելության խոսք անձամբ Էրդողանի կողմից
- Պաշտոնական Անկարայից եկողը, դժբախտաբար, հուսադրիչ չէ. Մնացականյան
- «Թուրքիան վերջին երկիրն է, որ կարող է Ֆրանսիային ժողովրդավարության դասեր տալ». Ֆրանսիացի պատգամավոր
- Ֆրանսիացի պատգամավորին սպառնում են՝ հայերի ցեղասպանության օրվա հետ կապված
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան