KWU վարկածով առաջին միջազգային մրցաշար՝ Հայաստանում
Երևանում այս օրերին կայանում է կիոկուշին կարատեի միջազգային առաջնություն, որին 10 երկրի ավելի քան 1000 ներկայացուցիչ է մասնակցում՝ տարբեր տարիքային խմբերում: Մարզիկներ են ժամանել Ռուսաստանից, Գերմանիայից, Իսրայելից, Իրանի Իսլամական Հանրապետությունից, Վրաստանից, որոնք ի դեպ բավականին մեծ կազմով են ներկայացել:
Երեկ «Դինամո» մարզահամալիրում կայացած մենամարտերում 4-9 տարիքային խմբի երեխաներն էին պայքարի մեջ մտել, իսկ այսօր 10 և բարձր տարիքի մարզիկները։
KWU-ի վարկածով միջազգային առաջնություն Հայաստանում առաջին անգամ է տեղի ունենում , երկու օրերի ընթացքում մոտ 1200 մարզիկ պայքարում է ոսկե մեդալների համար:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա