Թրամփի հայտարարությունից հետո նավթի համաշխարհային գները շարունակում են նվազել
Նավթի համաշխարհային գները նվազել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ իրանական նավթի արտահանման սահմանափակման վերաբերյալ հայտարարությունից հետո։ Այս մասին գրում է Գազետա.ռու-ն։
Նշվում է, որ Brent ապրանքանիշի նավթի գները նվազել են՝ հասնելով հասնելով բարելի համար 71,19 դոլարի:
Վերլուծաբանների կարծիքով՝ նավթի գները նվազում են Թրամփի հայտարարությունից հետո։
Հիշեցնենք, որ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները դադարեցնում է պատժամիջոցներից ազատման արտոնությունների տրամադրումն այն երկրներին, որոնք իրանական նավթ են ներկրում:
«Մեր նպատակն է, որպեսզի երկրները դադարեցնեն իրանական նավթի ներկրումը ամբողջությամբ»,-ասել էր Պոմպեոն: