Արդարադատության նախարարը՝ Միհրան Պողոսյանի և Դավիթ Սանասարյանի գործերի մասին
ԱԺ նախկին պատգամավոր, ԴԱՀԿ ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանը ձերբակալվել է ու մինչև Հայաստանին հանձնելն իրացրել է քաղաքական ապաստան հայցելու իր իրավունքը։ Լրագրողների հետ հանդիպմանն ասաց արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը։
«Ինչպե՞ս կլուծվի դա։ Ռուսաստանի սուվերեն իրավունքն է՝ կբավարարի, թե կմերժի քաղաքական ապաստան տրամադրելու վերաբերալ դիմումը»,- նշեց նախարարը։
Ա. Զեյնալյանի խոսքով, կարծիքներ կան, որ սա գնահատվում է որպես պաշտպանական մարտավարություն, որպեսզի ձգձգվի նրա՝ Հայաստանին հանձնելը։ Նախարարը կրկնեց, որ քաղաքական ապաստան խնդրելու իրավունքն անձին է, իսկ թե որքանով է հայրենասիրական կամ բարոյական՝ սուբյեկտիվ գնահատականի արդյունք է։
Հիշեցնենք, որ Մ. Պողոսյանը ձերբակալվել է ռուս իրավապահների կողմից Ռուսաստանի Դաշնության Կարելիայի Հանրապետությունում։ ՀՀ և ՌԴ դատախազությունների համագործակցության արդյունքում ՌԴ դատարանի կողմից բավարարվել է ՌԴ դատախազության միջնորդությունը՝ 40 օրով կալանավորելու Միհրան Պողոսյանին՝ ՀՀ-ին հանձնելու հարցը քննարկելու նպատակով: Միհրան Պողոսյանը քաղաքական ապաստան է խնդրել Ռուսաստանից։
ՀՔԾ-ում քննվող քրեական գործի շրջանակներում Միհրան Պողոսյանը ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 308-րդ հոդվածի 2-րդ մասով ներգրավվել է որպես մեղադրյալ հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար, որ նա, օգտագործելով պաշտոնեական դիրքը, վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույք է հափշտակել և չարաշահել իր պաշտոնեական լիազորությունները, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ:
Խոսելով Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանի (լիազորությունները ժամանակավորապես դադարեցված են) գործի վերաբերյալ, նախարար Զեյնալյանն ասաց. «Մարդն իրականացնում է իր պաշտպանությունը: Ինքն է որոշում, թե ինչպես դա իրականանցի»։
Նա նշեց, որ իրավունք չունի իրավական գնահական տալ, ձեռնպահ կմնա դրան քաղաքական գնահատական տալուց։
«Սպասեք մինչև լինի դատական ակտ»,- ասաց Ա. Զեյնալյանը։
Հիշեցնենք, որ ապրիլի 18-ին Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (Պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը կամ ծառայողական պարտականությունները չկատարելը՝ շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, որն էական վնաս է պատճառել անձանց, կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին, հասարակության կամ պետության օրինական շահերի):
Հարակից հրապարակումներ`
- Դավիթ Սանասարյանը հանդիպել է Նիկոլ Փաշինյանին
- Վանեցյան. Դավիթ Սանասարյանին առաջադրված մեղադրանքն ամբողջությամբ հիմնավորված է
- Դավիթ Սանասարյան. Ամեն մի հանցագործի ու փսլնքոտի գեներալ են տվել
- Միհրան Պողոսյանը քաղաքական ապաստան է խնդրել
- Սանասարյան. Ես իմ բոլոր ընկերներին ճանաչում եմ
- ՌԴ դատարանը բավարարել է Միհրան Պողոսյանին 40 օրով կալանավորելու միջնորդությունը
- Դավիթ Սանասարյանի կնոջը համբերություն եմ մաղթում. Ալեն Սիմոնյան
- Դատախազությունը ռուսական կողմին է ներկայացրել Միհրան Պողոսյանին ՀՀ-ին հանձնելու համար անհրաժեշտ փաթեթը
- Դավիթ Սանասարյան. Հանրությունը կհամոզվի իմ անմեղության մեջ
- ՀՔԾ. Միհրան Պողոսյանի արտահանձնումն ընթացքի մեջ է
- Միհրան Պողոսյանի գրասենյակ. ԱԱԾ զինված աշխատակիցները ներխուժել են ԱԺ նախկին պատգամավորի առանձնատուն
- Միհրան Պողոսյանի գրասենյակը հրապարակել է նրա գտնվելու վայրը
- Վանեցյան. Միհրան Պողոսյանի գտնվելու վայրը հայտնի է
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան