Փաստաբան. «Սպայկա»-ի տնօրենը՝ որպես մեղադրյալ ցուցմունք չի տվել
Վաղն առավոտյան՝ ժամը 10։30-ին Վերաքննիչ դատարանը կհրապարակի «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանի կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդության վերաբերյալ որոշումը։
Դատական այսօրվա նիստից հետ Ղազարյանի փաստաբաններից Կարեն Սարդարյանն ասաց, իրենք գրավի չափ չեն նշել, ցանկացած ողջամիտ չափ ընկերությունը պատրաստ է որպես գրավ տրամադրել։
«Դա թողնված է դատարանի հայեցողությանը։ Օրինակ, մեկ մլրդ դոլարը ողջամիտ չէ, չէ՞ հաստատ»,-ասաց փաստաբանը։
Լրագրողներից մեկի դիտարկմանը, իսկ 1 մլրդ դրամը ողջամի՞տ համարում են, փաստաբանն արձագանքեց՝ կարծում եմ, այո։
Կարեն Սարդարյանն ասաց, շատ հարցերի պատասխանել չի ցանկանում նաև դատարանի վրա չազդելու համար։
«Պաշտպանական կողմը պնդել է և պնդում է, որևէ հիմք չկա ենթադրելու, որ Դավիթ Ղազարյանը, լինելով ազատության մեջ, կարող է խոչընդոտել գործի քննությանը։ Ըստ էության, նախաքննության մարմինն էլ չի բերում ինչ-որ հիմքեր, կալանքն էլ ինչ-որ ենթադրությունների հիման վրա է»,-ասաց «Սպայկա» ընկերության տնօրենի պաշտպանը։
Նրա խոսքով, եթե գործին խոչընդոտելու մտադրություն ունենար, ապա Ղազարյանը կարող էր մինչև կալանքի վերաբերյալ դատարանի որոշումը հանգիստ դուրս գալ Հայաստանից, բայց չարեց։
«Նաև այլ հանգամանքներ ենք նշել։ Նորից եմ ասում, չենք ցանկանում, որ տպավորություն ստեղծվի՝ մեր խոսքերն ազդեցություն կունենան դատարանի վրա։ Հույս ունենք, որ օբյեկտիվ որոշում կլինի»,-ասաց Սարդարյանը։
Նա ևս մեկ անգամ ընդգծեց, որ Դավիթ Ղազարյանը չի ընդունում առաջադրված մեղադրանքը։ Նա որպես մեղադրյալ ցուցմունք չի տվել, հայտարարել է, որ ցանկացած հարկային պարտավորություն ընկերությունն ի վիճակի է ու պատրաստ է վճարել։
Հարակից հրապարակումներ`
- «Սպայկա»-ի տնօրեն Դավիթ Ղազարյանին կալանավորելու որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել
- «Սպայկա»-ն հայտարարում է մթերումների դադարեցման մասին
- ՄԻՊ-ը սկսել է քննարկման ընթացակարգ «Սպայկայի» տնօրենի կալանավորման առնչությամբ
- «Սպայկա»-ի տնօրենը կկալանավորվի. Աշխատակիցները պահանջում են Փաշինյանի հետ հանդիպում
- «Սպայկա». ՊԵԿ-ն օգտագործում է կալանքը` անձին վախեցնելու և գումար գանձելու համար
- ՊԵԿ. «Սպայկա» ՍՊԸ-ի հրավիրած ասուլիսում հնչել են որոշ անհիմն գնահատականներ և պնդումներ
- Դավիթ Ղազարյան. «Սպայկա»-ն պատրաստ չէ մթերումների
- «Սպայկա»-ի տնօրեն. Շոկի մեջ եմ
- ՊԵԿ. «Սպայկա»-ի տնօրենի համար կալանավորման միջնորդություն է ներկայացվել