Վարչապետը պետք է կարողանա մեր երկիրը որևէ տարբերակով խցկել Մետաքսի ճանապարհի ծրագրերի մեջ. Հրանտ Բագրատյան
ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Պեկինում ավարտված «Մետաքսի ճանապարհ» 2-րդ ֆորումին:
«Պեկինում ավարտվեց մետաքսի ճանապարհի 2-րդ ֆորումը։ Ահագին փող բաժանվեց։ ՌԴ-ն օգտվում է առիթից և փորձում է Տրանսսիբն ու ԲԱՄ-ը դարձնել արագընթաց երկաթգիծ Չինաստանի ու ԵՄ միջև (կներդրվի մինչև 2 տասնյակ մլրդ դոլար), Ղազախստանն ուզում է նույն բանը բայց իր տարածքով անցնող գծերով, Վրաստանը կառուցում է Անակլիա նավահանգիստը, Ուկրաինան 345 մլն դոլար է վերցնում Կրեմենչուգի կամուրջի համար, Ադրբեջանը 800 մլն դոլարի հուշագրեր է ստորագրել ինչպես բուն ֆորումի, այնպես էլ երկկողմ ադրբեջանա-չինական տնտեսական ու ռազմական համագործակցության ոլորտում։ Ի դեպ, սրա հետ կապված, չինական կողմը որպես քաղաքավարության նշան, բալանս պահելու համար, Հայաստանի վարչապետին կհրավիրի Չինաստան։ Վերջինս պետք է կարողանա մեր երկիրը որևէ տարբերակով խցկել Մետաքսի ճանապարհի ծրագրերի մեջ»,- գրել է Հրանտ Բագրատյանը։
Նշենք, որ տարիներ առաջ կազմակերպել էր «Մետաքսի ճանապարհը» մանկապատանեկան նկարչական մրցույթը, որին մասնակցում էին այն երկրները՝ այդ թվում Հայաստանը, որոնցով այդ ճանապարհը անցել էր։ Մեկ տարի ցուցահանդեսը շրջում էր այդ երկրներում։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին