Լեոնիդ Կալաշնիկով. Այդ հայտարարությունների պատճառով արդեն մեկ տարի Փաշինյանը ներդրումներ չունի
Ռուսաստանի Դաշնային Ժողովի Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը մասնակցել է «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» ծրագրին ու համեմատություններ անցկացրել Հայաստանում և Ուկրաիանայում տեղի ունեցած քաղաքական իրադարձությունների հետ։
«2018-ի ապրիլին, երբ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում էր վարչապետ դառնալ, ես Հայաստանում էի։ Նա մինչ այդ շատ բան էր խոսել, երբ խմբակցության ղեկավար էր։ Ես նրա հետ հանդիպեցի ու ասացի, Նիկոլ, ասա ինձ, դու ի՞նչ ի նկատի ունես, երբ ասում ես Եվրասիական միությունից դուրս գալ։ Դու հասկանում ես, դու պետություն ես ղեկավարելու և պետք է պատասխանես այդ հարցին։ Դու ի՞նչ ի նկատի ուներ, երբ խոսում էիր ՀԱՊԿ-ի մասին»,-ասել է Կալաշնիկովը։
Նա նշել է, որ այդ առումով Զելենսկին պետք է գնահատի իր խոսքը։
«Փաշինյանի դիրքորոշումն այդ ընթացքում արմատապես փոխվել է։ Նա համախմբեց ուժերը, վերցրեց խորհրդարանը։ Հիմա ի՞նչ է սպասվում Զելինսկուն Ուկրաինայում։ Ընդ որում, այդ հայտարարությունների պատճառով արդեն մեկ տարի Փաշինյանը ներդրումներ չունի։ Հայաստանը ներդրումներ կարող է ստանալ միայն Ռուսաստանից։ Նա վախեցրեց արդեն ներդրում կատարածներին, սակայն նորերին չբերեց»,-ասել է նա։