Արտակ Զեյնալյանը ձեռնպահ մնաց գնահատական տալուց՝ ՀՀ-ում քաղաքական բանտարկյալներ կան, թե ոչ
«Այս պահի դրությամբ ես ձեռնպահ կմնամ գնահատական տալուց՝ Հայաստանում քաղաքական բանտարկյալներ կան, թե ոչ»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը։
Նա նշեց, որ անօրինական անազատության մեջ տնվող անձիք ՀՀ-ում չկան։ Նրա խոսքով, եթե կան բավարար, նվազագույն հիմքեր անազատության մեջ պահելու, ապա անձիք գտնվում են անազատության մեջ, եթե կան կալանքից ազատ արձակելու հիմքեր, ապա ընտրվում է խափանման այլ միջոցներ կամ կալանքը փոխարիվում է գրավով. «Այս իրավիճակն ակնհայտորեն տարբերվում է նախկին ռեժիմի եղած իրավիճակից։ Շատ ավելի շատ անձ է գտնվում ազատության մեջ, ընտրված է նրա նկատմամբ ազատությունից զրվելուց տարբերվող խափանման միջոց, քան նախկին իշխանության ժամանակ»։
«Արդարադատության նախարարները կամ նախկին իշխանությունները մշտապես հայտարարել են, որ քաղաքական բանտարկյալներ չկան։ Քաղաքական բանտարկյալ լինել-չլինելու հարցը որոշվում է սուբյեկտիվորեն, որոշում է հասարակությունը, հասարակական կազմակերպությունները։ Գնահատեք ինքներդ, հասարակությունը թող գնահատի՝ այսօր կա՞ն քաղաքական բանտարկյալներ, թե՞ ոչ։ Դա սուբյեկտիվ է, դրա համար եմ ձեռնպահ մնում դրան քաղաքական գնահատական տալուց այնպես, ինչպես նախկին իշխանություններն էին ասում, որ քաղաքական բանտարկյալներ չկան։ Ես կդիտվեմ որպես կողմնալ՝ այս պատասախանը հնչեցնելով»,- ասաց Արտակ Զեյնալյանը։
Հարակից հրապարակումներ`
- Վիկտոր Սողոմոնյան. Ռոբերտ Քոչարյանը Հայաստանում քաղբանտարկյալ է
- Արամ Օրբելյան. Չի բացառվում ՄԻԵԴ դիմենք Քոչարյանին քաղբանտարկյալ ճանաչելու համար
- «Այո, Ռոբերտ Քոչարյանը քաղբանտարկյալ է». Վիկտոր Սողոմոնյան
- Հայտարարություն. «Մենք Ժիրայր Սեֆիլյանին ճանաչում ենք որպես քաղաքական բանտարկյալ»
- Հայաստանում քաղբանտարկյալներ չկան. Գալուստ Սահակյան
- Մեր երկրում այսօր կամ վաղը քաղբանտարկյալներ չպետք է լինեն. ՀՀ նախագահի թեկնածու
- «Սամվել Բաբայանն իրեն քաղբանտարկյալ չի համարում». Փաստաբան