Ֆինլանդիան վավերացրեց ՀՀ-ԵՄ համաձայնագիրը
Ֆինլանդիան վավերացրել Է Հայաստանի և Եվրամիության միջև կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը: Այս մասին տեղեկանում ենք Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարարության թվիթերի էջի գրառումից։
«Ուրախ ենք հայտարարել, որ Ֆինլանդիան վավերացրել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը (CEPA): CEPA-ն կխորացնի ՀՀ-ԵՄ հարաբերությունները և օգուտ կբերի Հայաստանի ու ԵՄ քաղաքացիներին»,-ասվում է գրառման մեջ։
Հիշեցնենք, որ ՀՀ-ԵՄ համաձայնագիրը ստորագրվեց 2017թ.-ի նոյեմբերի 24-ին Բրյուսելում։ Այն արդեն վավերացրել է ԵՄ անդամ 12 երկիր, ինչպես նաև Հայաստանը։
Happy to announce that #Finland has ratified the EU-Armenia Comprehensive & Enhanced Partnership Agreement! #CEPA will deepen EU-Armenia relations and benefit the citizens of #Armenia and #EU. #EaP pic.twitter.com/g3gL0ydWqA
— Ulkoministeriö (@Ulkoministerio) April 29, 2019
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան