Քոչարյանը ՔԿՀ-ների ծառայողների վերաբերմունքից դժգոհություններ երբեք ինձ չի ներկայացրել. Թաթոյան
«ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պահման պայմանների, գույքի, կենսաթոշակի վրա արգելանքների հետ կապված, ընտանիքի հետ տեսակցությունների հարցերը զեկույցում արտահատված են», - այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։
Նա նշեց, որ մի քանի հարցեր են լուծում ստացել, մասնավորապես, էլեկտրոնային միջոցի հետ կապված հարցը, ընտանիքի հետ տեսակցության հարցը. «Մինչև այդ վստահաբար միջամտել են, կենսաթոշակի վրա արգելանք էր դրված, նաև մեր միջամտությամբ հանվել է»։
Թաթոյանի խոսքով՝ Ռոբերտ Քոչարյանը ՔԿՀ-ների ծառայողների վերաբերմունքից դժգոհություններ երբեք իրեն չի ներկայացրել. «Նրա խցում եղել եմ մեկ անգամ, բայց այցեր իրականցրել եմ մի քանի անգամ։ Սովորական խուց է՝ առանձնահատուկ պայմաններ չունեցող»։
Լրագրողների հարցին, թե ՔԿՀ-ների սննդի՞ց է արդյոք օգտվում Ռոբերտ Քոչարյանը, նա ասաց, որ ինքը նման դժգոհություն չի մտաբերում։
Անմեղության կանխավարկածի խախտում եղե՞լ է Քոչարյանի մասով, թե՞ ոչ, պաշտպանն ասաց, որ հունիսին ինքը հայտարարություն է արել այդ մասով և ասել, որ խնդիրներ են արձանագրվում անմեղության կանխավարկածի հետ կապված։
«Ես նշել էի, որ պաշտոնատար անձինք՝ հատկապես հանցավորության դեմ պայքարի ոլորտի պատասխանատու պաշտոնատար անձինք, պետք է զգույշ լինեն իրենց հայտարարությունում, որովհետև դա կարող է վնասել նաև այդ գործին, որն իրականցվում է։ Հիմա ուզում եմ նորից այս հարցը բարձրացնել և խնդրել բոլորին, որ հետևեն անմեղության կանխավարկածի սկզբունքին, դա կարևոր նշանակություն ունի, հատկապես նաև պետության կողմից առաջ քաշված խնդիրները լուծելու համար»,- հավելեց նա։
Հարակից հրապարակումներ`
- Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի, Արմեն Գևորգյանի գործն ուղարկվել է դատարան
- Քոչարյանի կալանքի հարցը քննելուց հրաժարված դատավորներին առաջարկվել է պատասխանատվության ենթարկել
- Սեդրակ Քոչարյանն ընդդեմ Վանեցյանի գործով ապացուցման բեռը դրվեց պատասխանող կողմի վրա
- Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի վերաբերյալ քրգործը ուղարկվել է դատախազին
- Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները կբողոքարկեն Վերաքննիչ դատարանի որոշումը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին