Արգելափակել «Գահերի խաղի» սփոյլերներին
«Գահերի խաղը» ֆիլմի սիրահարները համացանցում, մասնավորապես վերջերս, հանդիպում են սփոյլերների խմբի, ովքեր ամեն կերպ ջանում են կատակել հայտնի սերիալի մասին։ Բնականաբար, սիրահարներին մեմերն ու հումորները անհասկանալի ու երբեմն վիրավորական են թվում։ ittrend.am-ը ներկայացնում ենք մի քանի տարբերակ, թե ինչպես կարելի է արգելափակել սփոյլերներին։
SPOILER PROTECTION 2.
անվճար
հասանելի է Firefox, Android, iOS և Chrome-ի համար
Ներբեռնելով այս գործիքը՝ կարող եք մուտքագրել բանալի բառեր՝ GOT, spoilers և այլն։
Համակարգը, հանդիպելով նման բառերի, կարգելափակի դրանք և չի ցուցադրի ձեզ։ Այստեղ կարելի է բանալի բառերով անջատել նաև լուսանկարներն ու հոլովակները։
UNSPOILER
անվճար
հասանելի էFirefox, Chrome-ի համար
Այստեղ էլ սկզբունքը նույնն է՝ պետք է մուտքագրել բանալի բառեր և վերջ։ Գործիքի առավելությունն այն է, որ Google-ի որոնումներում բանալի բառերով չի արգելափակվում կոնտենտը։
Հիշեցնենք, որ ապրիլի 14-ին կայացել է «Գահերի խաղը» հեռուստասերիալի վերջին՝ 8-րդ սեզոնի պրեմիերան, որը 2019-ի ամենասպասված սերիալն է։ Նախորդ սեզոնի յուրաքանչյուր դրվագը ողջ աշխարհում դիտել է ավելի քան 30 մլն մարդ։ 8-րդ սեզոնի առաջին սերիան ԱՄՆ-ում դիտել է ավելի քան 17 միլիոն մարդ։ HBO-ից հայտնել էին, որ նման դիտողականությունը ռեկորդային է ֆիլմաշարի համար, որի գործողությունները տեղի են ունենում միջնադարում։
«Գահերի խաղը» ամերիկյան ֆենտեզի ժանրով դրամատիկ հեռուստասերիալը ստեղծվել է Դեյվիդ Բենիոֆի և Դ. Բ. Ուեյսսի կողմից՝ «HBO» հեռուստաալիքի պատվերով։ Նկարահանուները տեղի են ունեցել Հյուսիսային Իռլանդիայում, Խորվաթիայում, Իսլանդիայում, Մարոկկոյում, Իսպանիայում, Մալթայում, Շոտլանդիայում և ԱՄՆ-ում։ Պրեմիերան ԱՄՆ-ում տեղի է ունեցել 2011 թվականի ապրիլի 17-ին «HBO» ալիքով։
Հարակից հրապարակումներ`
- «Գահերի խաղից» Էմիլիա Քլարկը՝ Ջոն Սնոուի կոստյումով
- Ասիան կնկարահանի «Գահերի խաղի» իր տարբերակը
- «Գահերի խաղի» նոր սերիան՝ արդեն ռեկորդակիր
- Այս գիշեր տեղի կունենա երկար սպասված «Գահերի խաղը» հեռուստասերիալի վերջին սեզոնի պրեմիերան
- Սիդնեյում բացվել է «Գահերի խաղի» կերպարների գերեզմանոց
- «Գահերի խաղի» ավարտի մասին
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին