Ապրիլյան պատերազմը շարունակվում էր մինչև ապրիլի 28-ը. Կարեն Հովհաննիսյան
Քրդագետ, ռազմական վերլուծաբան Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«2016թ.-ի այս օրը, ապրիլի 28-ին, փաստացի ավարտվեց ապրիլյան պատերազմը, որը չգիտես ինչու, ստացել է քառօրյա պատերազմ անվանումը: Ապրիլի 27-ին և 28-ին ադրբեջանական զինուծը ակտիվ հերտակոծության է ենթարկում մեր տարածքները՝ թիրախավերոլվ համեմատաբար սահմանագծից հեռու տեղակայված զորամասերը: Ադրբեջանը հրետակոծությունը հիմնականում իրականցնում էր բնակավայրերի թիկունքում տեղակայված հրետանային դիրքերից:
Ադրբեջանական զինուժը կիրառում է 85, 100, 122 ու 152 մմ թնդանոթներ, ԲՄ-21 (Գրադ) կայանքներ և 9Մ33 Մ3 («Օսա-ԱԿՄ») զենիթահրթիռային համալիր: Առավել ինտենսիվ հրետակոծություններ են արձանագրվում շփման գծի հյուսիսարևելյան ուղղությամբ: Հրետակոծության են ենթարկվում նաև Մարտակերտ, Ներքին Հոռաթաղ և այլ խաղաղ բնակավայրեր:
Արցախյան կողմն անցնում է պատասխան կրակի, որի արդյունքում բնակավայրերի թիկունքում թաքնված հրետանային դիրքերը ոչնչացվում են, տուժում են նաև բնակավայրերը, որի հետևանքով խուճապ է սկսկվում Ադրբեջանի բնակավայրերի բնակչության շրջանում: Թերևս հենց մեր պատասխան և ջախջախիչ հակահարվածով վերջ դրվեց ապրիլյան գոնե հեռահար պատերազմին:
Նկարում ադրբեջանական բնակավայրերից մեկի թիկունքում տեղակայաված հրետանային դիրքերն են, որտեղից էլ հրետակոծվում էր հայկական կողմի բնակավայերը»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան