ՌԴ-ն ու ՀՀ-ն պլանավորում են մինչև 2030 թ-ը համաձայնեցնել գազամատակարարման սխեման. Պրիխոդկո
Ռուսաստանն ու Հայաստանը նախատեսում են համաձայնեցնել գազամատակարարման և գազիֆիկացման ընդհանուր սխեմայի նախագիծը մինչև 2030 թվականը։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ կառավարության աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Սերգեյ Պրիխոդկոն, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։
Նշենք, որ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը կմասնակցի Եվրասիական տնտեսական միության միջկառավարական խորհրդի նիստին, որը տեղի կունենա ապրիլի 30-ին Երևանում։
«Մեր երկրները ուշադրություն են դարձնում գազի ոլորտում համագործակցությանը։ Մշակվում են ինչպես ընթացիկ, այնպես էլ հեռանկարային թեմաներ։ Օրինակ, կա պայմանավորվածություն մինչև 2030 թվականը Հայաստանի գազի մատակարարման և գազաֆիկացման ընդհանուր սխեմայի նախագծի համաձայնեցման մասին», - ասել է նա: