Մարզիչը ստիպել է ֆուտբոլիստներին գոլ բաց թողնել սեփական դարպասը
«Լիդս Յունայթեդի» մարզիչ Մարսելո Բյելսան անգլիական Չեմփիոնշիփի 45-րդ տուրի «Ասթոն Վիլլայի» հետ խաղի ժամանակ ստիպել է ֆուտբոլիստներին միտումնավոր գոլ բաց թողնել։
Լենտա.ռու-ն գրում է, որ խաղի 72-րդ րոպեին Ասթոն Վիլլայի խաղացողներից մեկը վնասվածք է ստացել, և խաղընկերները խնդրել են «Լիդսի» ֆուտբոլիստներին գնդակը դուրս հանել դաշտից։ Դրա փոխարեն Բյելսան ստիպել է իր խաղացողներին գրոհել, «Ասթոն Վիլլայի» ֆուտբոլիստները կանգնել են, իսկ «Լիդսը» գոլ է խփել։
Ֆուտբոլիստների միջև կռիվ է սկսվել, որի հետևանքով «Ասթոն Վիլլայից» Անվար Էլ Գազին կարմիր քարտ է ստացել։ Դրանից հետո Բյելսան պահանջել է, որպեսզի իր թիմի խաղացողներին գոլ բաց թողնել, որպեսզի «Ասթոն Վիլլան» հավասարեցնի հաշիվը։ Խաղն ավարտվել է ոչ ոքի՝ 1-1 հաշվով։
Չեմփիոնշիփի ավարտից մեկ տուր առաջ «Լիդսը» զբաղեցնում է երրորդ տեղը, «Ասթոն Վիլլան»՝ 5-րդ։ «Լիդսը» կորցրել է երկրորդ տեղը զբաղեցնելու հնարավորությունը, որը թույլ կտար միանգամից հայտնվել պրեմյեր լիգայում։
The most controversial goal of the season, bar NONE!
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են