Արտակ Բեգլարյան. Նույնիսկ ապրիլյան պատերազմի ժամանակ միջազգային կազմակերպությունները չեն այցելել Արցախ
«Առաջնահերթությունն իրենցից է կախված, ոչ թե մեզանից»,- ՀՀ ԱԺ-ում լրագրողերի հետ զրույցում ասաց Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը՝ պատասխանելով Արցախում միջազգային կառույցների ներկայացվածության մասին հարցին:
Նրա խոսքով, Արցախի Հանրապետության կողմից դիրքորոշումը եղել է, որ բաց են և պատրաստ են ընդունել միջազգային կառույցներին՝ Արցախում ծրագրեր իրականացնելու. «Ցավոք սրտի, մարդու իրավունքների համընդհանրության սկզբունքը չի գործում»։
«Իհարկե, ես չեմ կարող ասել, որ միայն Արցախին են խտրականության ենթարկում, նաև այլ չճանաչված պետությունների: Բայց սա անընդունելի է, քանի որ չճանաչված պետությունները և հատկապես կոնֆլիկտային իրավիճակում գտնվող պետությունները միշտ ավելի խոցելի են լինում մարդու իրավունքների պաշտպանության առումով, քան ճանաչված և ոչ կոնֆլիկտային պետությունները»,- ասաց Ա. Բեգլարյանը։
Արցախի ՄԻՊ-ի խոսքով, նույնիսկ չճանաչվածության հանգամանքն ավելի ազդեցիկ չի լինում նմանատիպ որոշումներ կայացնելու հարցում, քան Ադրբեջանի դիրքորոշումը։
«Կան բազմաթիվ բանաձևեր ընդունված տարբեր խորհրդարանական հարթակներում, տարբեր միջազգային կառույցների, այդ թվում ԵԽԽՎ կողմից, որոնք կոչ են անում, որ պետք է մուտք ստանալ, բայց «պետք են» չեն հստակեցնում, թե մեխանիզմներն ինչպես պետք է լինեն։ Արցախի կողմից որևէ խոչընդոտ չկա, ազատ են այցելելու, նույնիսկ հրավներ եղել են, սակայն չեն այցելում քաղաքական նկատառումներից ելնելով»,- նշեց Ա. Բեգլարյանը։
Նա նշեց, որ նույնիսկ 2016 թ. ապրիլյան պատերազմի ժամանակ, որը բավականին լուրջ զանգվածային մարդու իրավունքների խախտումների պատճառ էր դարձել, այդ ժամանակ իրավապաշտպան կառույցները, միջազգային կազմակերպությունները չեն այցելել Արցախ։
Հարակից հրապարակումներ`
- Արցախի ՄԻՊ. Ճանաչվածությամբ և Ադրբեջանի հայատյաց քաղաքականության պատճառով Արցախը միջազգային հանրությունից կտրված է
- Արցախի ՄԻՊ. Միջազգային հանրությանը պետք է գնահատական տա Մարաղայի հանցագործություններին
- Հրապարակվել է Արցախի ՄԻՊ-ի 2018 –ի տարեկան հաղորդումը
- Արցախի ՄԻՊ-ը կոչ է անում միջազգային հանրությանը պատշաճ իրավական գնահատական Սումգայիթում կատարված բռնություններին
- Ադրբեջանը հերթական անգամ նպատակ ունի շարունակել Արցախի միջազգային մեկուսացման քաղաքականությունը. Արցախի ՄԻՊ
- Արտակ Բեգլարյան. Վաղ թե ուշ Արցախը պետք է միանա Մայր հայրենիքին
- Արցախցիների իրավունքների պաշտպանությունն ավելի շատ է կապված քաղաքական հարցերի հետ. Արտակ Բեգլարյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան