Գերմանիան մտահոգված է, որ Թուրքիային պիտի մատակարարվի S-400
Թուրքիայում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Մարտին Էրդմանը հայտարարել է, որ Բելռինը մեծապես անհանգստացած է, առաջիկայում Ռուսաստանի կողմից Թուրքիային մատակարարվելիք S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի հարցով։ Այս մասին տեղեկացնում է Էրմենիհաբերը։
Մասնակցելով Ստամբուլում տեղի ունեցած կոնֆերանսին՝ դեսպանն ասել է.
«Մենք կցանկանայինք, որ Թուրքիան մոտ գտնվի արևմտյան դաշինքին, այդ իսկ պատճառով անհանգստացած ենք Թուրքիայի կողմից այդ համակարգերի գնման առնչությամբ»։
Էրդմանը նաև նշել է, որ թեև ցանկացած պետություն ազատորեն կարող է գնել զենք, այնուամենայնիվ, Անկարան պետք է հաշվի առնի, թե ինչ հետևանքների կհանգեցնի իր այդ քայլը, մանավանդ որ այն չի համապատասխանում ՆԱՏՕ-ի չափանիշներին։
Հիշեցնենք, որ Ռուսաստանն այդ համակարգերի առաջին խմբաքանակը Թուրքիային մատակարարելու է 2019-ի ամռանը։
Հարակից հրապարակումներ`
- Ռուսական S-400 ՀՕՊ համակարգերը Թուրքիայում կլինեն 2019-ի ամռանը
- Թուրքիայի պաշտպանության նախարար. «S-400-ները կապահովեն Ստամբուլի և Անկարայի անվտանգությունը»
- Հայտնի է դարձել Թուրքիային մատակարարվելիք S-400-ների խոցման հեռահարությունը
- Էրդողանի պատասխանը ԱՄՆ-ին. «Ինչո՞ւ հրաժարվենք ռուսական S-400-ներից»
- ԱՄՆ-ն Թուրքիային նորից կոչ է արել հրաժարվել S-400-ները գնելու մտադրությունից
- Ռուսաստանը կարագացնի S-400 ՀՕՊ համակարգերի մատակարարումը Թուրքիային