Գոռ Աբրահամյան. Սանասարյանի փաստաբանն ակնհայտորեն դուրս է եկել պատշաճության սահմաններից
Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն արձագանքել է Պետական վերահսկողական ծառայության պաշտոնը զբաղեցրած Դավիթ Սանասարյանի փաստաբան Ինեսա Պետրոսյանի՝ գլխավոր դատախազի հասցեին հնչեցրած հայտարարություններին։
«Այսօր ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետ (պաշտոնավարությունը ժամանակավորապես դադարեցված) Դավիթ Սանասարյանի և նրա պաշտպանների ասուլիսի ընթացքում փաստաբան Ինեսա Պետրոսյանը, ակնհայտորեն դուրս գալով պատշաճության և էթիկայի սահմաններից, իրեն թույլ է տվել ՀՀ գլխավոր դատախազին ուղղված ոչ կոռեկտ արտահայտություններ, որոնք հարիր չեն ոչ միայն պրոֆեսիոնալ իրավաբանին, այլև բարեկրթության տարրական կանոններին տիրապետող ցանկացած անձի:
Հարգելի գործընկերոջը հիշեցնում ենք, որ հրապարակային ելույթներում զգացմունքային զեղումներով համեմված անհիմն պնդումներով հանդես գալը որևէ աղերս չունի փաստաբանի կողմից իր պաշտպանյալի իրավունքները օրենքով նախատեսված բոլոր միջոցներով պաշտպանելու սկզբունքի և պրոֆեսիոնալիզմի հետ:
Ուստի հորդորում ենք նման ցածրորակ միջոցներով հանրային կարծիքը գլխավոր դատախազի դեմ ուղղորդելու փորձերի փոխարեն զբաղվել իր իրավասությունների ու գործառույթների շրջանակում իր վստահորդի շահերի իրական պաշտպանությամբ»,-գրել է Գոռ Աբրահամյանը։
Հիշեցնենք, այսօր հրավիրած ասուլիսում փաստաբանը պնդեց, թե իր պաշտպանյալի նկատմամբ գործը կարված է։
«ԱԱԾ տնօրենն ասաց, որ վերջին մեկ տարվա ընթացքում գործ չի կարվում: Կուզենամ, որ գլխավոր դատախազն ասի, թե ինչ է արել թելն ու ասեղը մեկ տարվա ընթացքում։ Մենք ունենք մի իրավիճակ, երբ գլխավոր դատախազը, ով փաստորեն դատավարական վերահսկողություն է ներկայացնում այս գործի նկատմամբ, մեկ դեպքում նշվում է, որ մեկ տարի է, ինչ երկրում գործեր չեն կարվում, այսինքն պարզ է, որ մեկ տարի առաջ կարվել են, և այդ կարողներից ամենակարևորը դեռևս պաշտոնավարում է»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան