Էրդողանը Թրամփին առաջարկել է ստեղծել S-400-ների հարցով աշխատանքային խումբ
Թուրքիայի և ԱՄՆ-ի նախագահների միջև կայացել է հեռախոսազրույց։ Օրակարգային թեման եղել է ռուսական S-400 ՀՕՊ համակարգերի հարցը, որոնք Ռուսաստանը Թուրքիային պատրաստվում է մատակարարել։ Այս մասին տեղեկանում ենք Էրմենիհաբերից։
Ինչպես հայտնի է, այդ գործարքին ընդդիմանում է ԱՄՆ-ն՝ Թուրքիան սպառնալով տնտեսական ու քաղաքական պատժամիջոցներով։
Սպիտակ տան կողմից արված հայտարարությամբ ասվել է, որ հեռախոսազրույցի ժամանակ Թրմափը մտոհոգություն է հայտնել այդ հարցի շուրջ։ Իսկ Էրդողանը Թրամփին առաջարկել է S-400-ների հարցը քննարկելու համար ստեղծել համատեղ աշխատանքային խումբ:
Թուրքական աղբյուրը չի նշում, թե ինչ պատասխան է տվել Թրամփի Էրդողանի առաջարկին։
Նշյալ հարցի շուրջ թուրք-ամերիկյան համատեղ աշխատանքային խումբ ստեղծելու առաջարկն առաջին անգամ արել էր Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, սակայն, ըստ թուրքական աղբյուրի՝ ամերիկյան կողմը Թուրքիայի առաջարկն այդպես էլ անպատասխան է թողել։
Հարակից հրապարակումներ`
- Գերմանիան մտահոգված է, որ Թուրքիային պիտի մատակարարվի S-400
- Ռուսական S-400 ՀՕՊ համակարգերը Թուրքիայում կլինեն 2019-ի ամռանը
- Թուրքիայի պաշտպանության նախարար. «S-400-ները կապահովեն Ստամբուլի և Անկարայի անվտանգությունը»
- Հայտնի է դարձել Թուրքիային մատակարարվելիք S-400-ների խոցման հեռահարությունը
- Էրդողանի պատասխանը ԱՄՆ-ին. «Ինչո՞ւ հրաժարվենք ռուսական S-400-ներից»
- ԱՄՆ-ն Թուրքիային նորից կոչ է արել հրաժարվել S-400-ները գնելու մտադրությունից
- ԱՄՆ-ն Թուրքիային նորից զգուշացրել է, թե ինչ հետևանքներ կլինեն S-400-ները ձեռք բերելու դեպքում
- Թուրքիան Ռուսաստանին վստահեցրել է, որ S-400-ները չեն ուսումնասիրվի ԱՄՆ-ի կողմից
- ԱՄՆ-ի պետքարտուղարության խոսնակ. «Դեմ ենք, որ մեր դաշնակիցները գնեն S-400-ներ»