Ակցիզային հարկը բարձրացնելու պարագայում անհնար է, որ ապրանքների գները չբարձրանան. Սերգեյ Բագրատյան
«Հարկային օրենսգրքի մշակման հիմքում պետք է դրվի կառավարության ծրագրի իրագործումը։ Կառավարության ծրագիրը մինչև 2023 թվականն է, իսկ Հարկային օրենսգրքով առաջարկվող փոփոխությունները մակրոտնտեսական միջավայրի վրա 2033 թվականն է ընդգրկում»,- այսօր Հարկային օրենսգրքի փոփոխությունների թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ նշեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը։
Նրա խոսքով՝ կառավարության հաստատված ծրագրում թվային տեսքով ցուցանիշները գրեթե չկան, կամ էլ կառավարությունում ունեն պայծառ պատկերացումներ, որ 10 տարի հետո կարող են ապահովել կառավարության նոր տեսլականը։
«Կառավարության ծրագրում հստակ նշում են աղքատության դեմ ռազմավարական պայքարի մասին, մյուս ձեռքով էլ ակցիզային հարկի բարձրացնում են։ Ակցիզային հարկը բարձրացնելու պարագայում անհնար է, որ ապրանքների գները չբարձրանան, իսկ ապրանքի գները բարձրացնելուց պարզ է, որ ընկնում է գնողունակությունը, և քաղաքացին ավելի է աղքատանում»,- նշեց պատգամավորը։
Նա շեշտեց, որ այստեղ լրջագույն սխալ են թույլ տալիս։
Հարակից հրապարակումներ`
- Գործընկերների հետ միասին պետք է պարզեցնենք հարկային օրենսգիրքը. ՊԵԿ նախագահ
- Տարօրինակ ոչինչ չեմ տեսնում, որ վեց ամիս շարունակ բերում ենք նույն հիմնավորումները. փոխնախարար
- Հարկային օրենսգրքի փոփոխությունները քննարկում են խորհրդարանում