Վենեսուելայում անջատված է ինտերնետը
Վենեսուելայում պետական հեղաշրջման փորձի պատճառով լարված իրավիճակի ֆոնին արգելափակվել է ինտերնետը: Գազետա.ռու-ի հաղորդմամբ, այդ մասին գրել է La Nacion-ը։
Մինչ այդ Վենեսուելայի հաղորդակցության և տեղեկատվության նախարարը հայտարարել էր, որ ապրիլի 30-ին Վենեսուելայում պետական հեղաշրջման փորձ է եղել։ Ներկա պահին բոլոր սոցիալական կայքերն ու ինտերնետն արգելափակված է։ Այդ տեղեկատվությունը հաստատել է լրագրողներից մեկը։ Նրա խոսքով, կապի միջոցները սահմանափակ են, հատկապես ինտերնետ հասանելիությունը։
«Շատ դժվար է իմանալ, թե ինչ կարող է տեղի ունենալ, վտանգավոր է մեր՝ լրագրողների համար»,- ասել է նա։
Հարակից հրապարակումներ`
- Reuters. Վենեսուելան արտասահմանում 8 տոննա ոսկի կվաճառի
- Վենեսուելան կրկին մնացել է առանց էլէներգիայի
- Վենեսուելայի ընդդիմությունը գրավել է ԱՄՆ-ում երկրի դիվանագիտական առաքելությունները
- Վենեսուելան ամերիկացի դիվանագետներին 72 ժամ է տվել
- Վենեսուելայում արտակարգ դրություն է հայտարարել
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին