Թել Ավիվում կառուցում են «Եվրատեսիլի» ամենամեծ գյուղը
Թել Ավիվում սկսել են կառուցել «Եվրատեսիլի» պատմության մեջ ամենամեծ գյուղերից մեկը։ Մրցույթն անցկացվելու է մայիսի 14-18-ը։
Քաղաքապետարանի ներկայացուցչի խոսքով, գյուղը դառնալու է մրցույթի «կարևոր» հարթակներից մեկը։ Այն գտնվում է Չարլզ Կլոր զբոսայգում՝ Միջերկրական ծովի տեսարանով։ news.ru-ի հաղորդմամբ, գյուղը կբացվի մայիսի 12-ին։
Մի քանի ամիս շարունակ քաղաքային իշխանությունները աշխատել են նախագծի վրա, որպեսզի Թել Ավիվի ծովափնյա գոտիները լողափային հանգստի գոտու վերածելն։ Հյուրերի համար այնտեղ կլինի ծովային սպորտի կենտրոն, բեմական և պարի հարթակներ։
Բացի այդ, նույն ժամանակահատվածում Թել Ավիվում անցկացվելու է ամենամյա Ուտելիքի փառատոնը։ Ամբողջ աշխարհից հայտնի խոհարարները տեղավորվելու են հատուկ համալիրում՝ մշակված Եվրատեսիլի դիզայների կողմից։
Նշենք, որ «Եվրատեսիլ» մրցույթին մասնակցում է 41 երկիր։ Հայաստանն այդ մրցույթում ներկայացնում է Սրբուկը։
Հարակից հրապարակումներ`
- «Եվրատեսիլը» ԱՄՆ-ում չեն ցուցադրի
- Մադոննան հաստատել է «Եվրատեսիլին» մասնակցությունը
- Շվեդիայում պահանջում են բոյկոտել «Եվրատեսիլը»
- Եվրատեսիլ 2019-ին Ռուսաստանը կներկայացնի Սերգեյ Լազարևը
- «Եվրատեսիլ 2019»-ին Հայաստանը կներկայացնի Սրբուկը
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին