Պուտինն արձագանքել է Զելենսկու՝ ՌԴ քաղաքացիներին անձնագիր տրամադրելու հայտարարությանը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն աձագանքել է Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկու այն հայտարարությանը, որ Ուկրաինան պատրաստ է անձնագրեր տրամադրել բոլոր ազգերի ներկայացուցիչներին, որոնք տառապում են ավտորիտար և կոռումպացված ռեժիմներից, և առաջին հերթին ռուսներին, ովքեր այսօր ամենից շատն են տառապում։ Հայտնում է Ria-ն։
Պուտինը, ի պատասխան, նշել է, որ ռուսներն ու ուկրաինացիները միայն կշահեն, եթե լինի միասնական քաղաքացիություն։ Պուտինը նաև հիշեցրել է, որ ռուսներն ու ուկրաինացիները եղբայրական ժողովուրդներ են։
«Ես, ընդհանրապես, կարծում եմ, որ սա մի ժողովուրդ է։ Եթե մենք ունենանք ընդհանուր քաղաքացիություն, ապա դրանից կշահեն միայն ռուսներն ու ուկրաինացիները։ Եթե Ուկրաինայում ռուսներին անձնագրեր տան, Ռուսաստանում՝ ուկրաինացիներին քաղաքացիություն, ապա վաղ, թե ուշ մենք կհասնենք ակնկալվող արդյունքի՝ բոլորը կունենան միասնական քաղաքացիություն»,-ասել է Պուտինը։
Հիշեցնենք, որ Զելենսկին իր հայտարարությամբ պատասխանել էր Պուտնին, որը պարզեցրել է Դոնբասի բնակիչների համար Ռուսաստանի քաղաքացիության ձեռքբերումը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները