«Ժամանակ». Իշխանությունը մտադիր է մասնատել «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը
«Ժամանակ» թերթը գրում է. «Իշխանությունը մտադիր է մասնատել ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը՝ այնպես, որ այդ խմբակցության մի խումբ պատգամավորներ տարբեր պատճառաբանությամբ հայտարարեն խմբակցությունից դուրս գալու և որպես անկախ պատգամավոր իրենց գործունեությունը շարունակելու մասին:
Սերժ Սարգսյանի իշխանությունը այդպես վարվեց ԲՀԿ-ի հետ 2015թ. փետրվարյան հայտնի իրադարձություններից հետո, երբ Ծառուկյանը իշխանության կոպիտ ճնշման տակ հայտարարեց քաղաքականությունից դուրս գալու մասին: Հիմա պատմությունը կրկնվում է, այս անգամ հակաօլիգարխիկ պայքարի շրջանակում»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում: