Սանասարյանը չհերքեց, որ կոստյումը «Ստեֆանո Ռիչի» է
Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանին այսօրվա ասուլիսում Antifake-ի լրագրողը ցույց տվեց մի լուսանկար ու հետաքրքրվեց, թե ինչ բրենդի կոստյում է կրում այդտեղ Սանասարյանը և ի՞նչ արժե այն։
Դավիթ Սանասարյանի փաստաբան Արսեն Սարդարյանին դուր չեկավ հարցը, ասաց անձնական հարցեր են քննարկվում։
Լրագրողը պնդեց, հարցի պատասխանը կապ ունի քրեական գործի հետ, որով որպես մեղադրյալ անցնում է նաև Սանասարյանը, ապա մանրամասնեց, որ փորձագետները նշել են, հագուստը ‹‹Ստեֆանո Ռիչիի›› ապրանքանիշից է, որի շուկայական արժեքը 3 մլն դրամ է:
«Էդ ով որ ասում է, ես կնվիրեմ նրան։ Իսկապես, լավ է իմ նասկիները չեն տեսնում, թե չէ դրա վերաբերյալ ինչ-որ բան կասեն»,-ասաց Սանասարյանը։
Հարակից հրապարակումներ`
- Մեղադրյալ Սանասարյանը կոչով դիմեց ԱԱԾ տնօրենին
- Դավիթ Սանասարյանը խոստանում է ձեռքը կտրել, եթե «նման տեսանյութ» լինի
- Դավիթ Սանասարյանը ՄԻՊ-ին բողոք կներկայացնի
- Արդարադատության նախարարը՝ Միհրան Պողոսյանի և Դավիթ Սանասարյանի գործերի մասին
- Վանեցյան. Դավիթ Սանասարյանին առաջադրված մեղադրանքն ամբողջությամբ հիմնավորված է
- Դավիթ Սանասարյան. Հանրությունը կհամոզվի իմ անմեղության մեջ
- ԱԱԾ. Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին